Երգիչ
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Հայկոյի մահվան կապակցությամբ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հիվանդանոցում կորոնավիրուսից մահացել է հայտնի երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել երգչի անժամանակ մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Տաղանդավոր մարդ կորցրինք․ ԵՊԲՀ ռեկտորը՝ Հայկոյի մահվան մասին Երգիչ Հայկոն մահացավ «Խոր ցավով տեղեկացա սիրված երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ…
Տաղանդավոր մարդ կորցրինք․ ԵՊԲՀ ռեկտորը՝ Հայկոյի մահվան մասին
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը սեպտեմբերի 29-ին գրառում է կատարել երգիչ Հայկոյի մահվան կապակցությամբ։ Երգիչ Հայկոն մահացավ Նա գրել է, որ բոլոր զենքերով կռվեցին ու պայքարեցին չարաբաստիկ քովիդի դեմ, բայց հիվանդությունը հաղթեց իրենց։ «Ցավակցում եմ հարազատներին, ընկերներին և մեզ․ տաղանդավոր մարդ կորցրեցինք», – գրել է Մուրադյանը։
Երգիչ Հայկոն մահացավ
44 տարեկան հասակում կյանքից հեռացել է երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիս Հայկոն։ Ինչպես հայտնում է Araratnews-ը, այս մասին քիչ առաջ տեղեկացել է Միքայելյան հիվանդանոցից։ Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայկոն վարակվել է կորոնավիրուսով ու ախտահարվել են նրա թոքերի 80 տոկոսը։ Բժիշկները օրեր շարունակ պայքարում էին Հայկոյի կյանքը փրկելու համար։
Մահացել է հայտնի երգիչ Նիկոլայ Արությունովը
Կյանքին 63 տարեկան հասակում հրաժեշտ է տվել հայտնի երգիչ ու երգահան Նիկոլայ Արությունովը։ Այս մասին հայտնել է RIA-ն։ Արությունովի ծննդավայրը Մոսկվան է։ Նա հանդես է եկել մի շարք ժանրերում՝ ռոք, ծանր ռոք, բլյուզ և այլն։ Արությունովը ստեղծել է Лига Блюза, Четверг Арутюнова, Николай Арутюнов & The Blues Barbarians, Арутюнов & Quorum, The Booze Band, Funky…
Երգիչ Հայկոյի վիճակը ծայրահեղ ծանր է. ArmTimes
Հայտնի հայ երգիչ Հայկոն, ով վարակվել է կորոնավիրուսով, շարունակում է հոսպիտալացված մնալ Միքայելյան հիվանդանոցում։ Նա շարունակում է գնտվել վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին գրում է ArmTimes-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ արտիստի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայկոյի թոքերի 80 տոկոսն ախտահարվել է վիրուսի հետևանքով։
Հայկոն առողջական խնդիրներ ունի, բայց վիճակը կայուն է․ Անահիտ Սիմոնյան
Օրերս տեղեկատվություն տարածվեց, որ հայտնի երգիչ Հայկոն ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։ Այս թեմային է անդրադարձել է երգչի կինը՝ Անահիտ Սիմոնյանը՝ սեպտեմբերի 22-ին գրառում կատարելով Facebook-ի իր էջում։ Նա նշել է, որ Հայկոն առողջական խնդիրներ ունի, որոնք կապված են քովիդի հետ, բայց երգչի վիճակն այս պահին կայուն է։ Սիմոնյանը խնդրել է չտարածել ապատեղեկատվություն։ Ինչպես…
Դիմավորիր, Երևան․ Կիրկորովը Հայաստանում է
Ռուսական էստրադայի աստղ Ֆիլիպ Կիրկորովը Հայաստանում է։ Այս մասին տեղեկանում ենք նրա Instagram-ի էջից։ Կիրկորովին օդավակայանում դիմավորել է երգիչ Սարո Գևորգյանը, ով վերջերս հաղթող դարձավ «Նոր Ալիք-2021»-ում, որից հետո էլ միանգամից առաջարկ ստացավ Կիրկորովից։ «Բարև ձեզ։ Դիմավորիր, Երևան», – նշում է ռուս երգիչը։
Ուկրաինայի ԱԱԾ-ն Կիրկորովին ճանաչել է՝ ազգային անվտանգության համար վտանգավոր
Ուկրաինայում երգիչ Ֆիլիպ Կիրկորովին ճանաչել են, որպես երկրի ազգային անվտանգությանը սպառնացող։ Այս մասին Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայությունը նամակ է հղել երկրի Մշակույթի նախարարությանը։ Այպիսով՝ Ուկրաինայում այլևս չեն ցուցադրի Կիրկորովի մասնակցությամբ հաղորդումները։ Այս մասին հայտարարություն է տարածել նախարարությունը։ Սակայն, թե ինչու է իրենից վտանգ ներկայացնում Կիրկորովը, չի նշվում։
The Weeknd-ը բոյկոտել է «Գրեմմին»
Կանադացի երգիչ Աբել Տեսֆայեն, ով ավելի հայտնի է իր բեմական՝ The Weeknd անունով, բոյկոտել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունը։ Այս մասին նա հայտնել է The New York Times-ի հետ հարցազրույցում։ Տեսֆայեն հայտնել է, որ չնայած իր հիթային երգերին ու ալբոմների հանրաճանաչությանը, նա չի ներառվել մրցանակաբաշխության ոչ մի անվանակարգում։ Երգիչն այս ամենի պատճառ է համարում «գաղտնի կոմիտեներին»։ Անցած…
Յուլյա Չիչերինան երգում է արցախյան առաջնագծում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ռուս ռոք երգչուհի Յուլյա Չիչերինան, որն այսօր Արցախ է հասել, կիթառի նվագակցությամբ ապաստարանում իր մի քանի երգ է կատարել զինվորների համար։ «Սա մեր հողն է, 7 մենք կանգուն ենք»,- ապաստարանում երգում է Յուլյան։ Տեսանյութը հրապարակվել է Telegram-յան «WarGonzo» ալիքում, որի հեղինակը Սեմյոն Պեգովն է։
Էդ Շիրանը հայր է դարձել
Բրիտանացի երգիչ, երգահան Էդ Շիրանը հրապարակում է կատարել instagram-ի էջում: Երգիչը հայտնել է, որ դուստր է ունեցել: «Անձնական բնույթի նորություն ունեմ, որով կցանկանայի կիսվել։ Անցած շաբաթ ծննդատան հրաշալի մանկաբարձների շնորհիվ Չերին մեր հրաշք և առողջ դստերը լույս աշխարհ բերեց, որի անունն է Լիրա Անտարկտիկա Սիբորն Շիրան։ Մենք մինչև ականջների ծայրը սիրահարված ենք նրան։ Մայր ու…
Լաս Վեգասի Փառքի ծառուղում կտեղադրվի իմ անվանական աստղը․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որին կից գրել է․ «Իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումը դուք եք՝ իմ շատ սիրելի հանդիսատես։ Երեկ, այսօր ու վաղն էլ, միշտ ձեզ հետ եմ կիսել իմ հաջողությունները, և ձեզ եմ շնորհակալ լինելու իմ ստեղծագործական կյանքի ուրախություններով։ Ահա ևս մեկ առիթ։ 2020 թվականի սեպտեմբերի 21 ին՝ ՀՀ անկախության…
Ուեսթը հայտարարել է, որ Մայքլ Ջեքսոնին սպանել են․ Daily Mail
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել է, որ փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնին սպանել են։ Այս մասին նա ասել է կնոջ՝ Քիմ Քարդաշյանի մոտ՝ Քրիս Ջենների հետ առցանց զրույցի ընթացքում, հայտնում է Daily Mail-ը։ Նշվում է, որ Ուեսթը Ջեններին ասել է, թե ինչպես է Ջեքսոնն իրեն պատմել Sony-ի նախկին մենեջեր Թոմի Մոտոլայի մասին ու ավելացրել նրանք սպանել…
Մահացել է Բոկա կեղծանունով հայտնի Բորիս Դավիդյանը
Մահացել է երգիչ Բորիս Դավիդյանը, որն ավելի հայտնի էր Բոկա կեղծանունով։ Դավիդյանի մահվան մասին Facebook-ի իր էջում գրել է երգիչ Արա Մարտիրոսյանը։ «Աստված հոգիդ լուսավորի Բոկա ջան», – գրել է երգիչը։ https://www.facebook.com/AraMartirosyanOfficial/photos/a.399998003381515/3164061236975164/?__cft__[0]=AZWee-zG-lmqR44sQN36L4_4n2jEBoH98rwe9PgCiEVa55xwNWMihblnPu9sl9uqjV-uq3UmOYUJhcwmT7Qkx-wbwKS9hxQEjA7qZ-r2–MPpVUi8L-E9X5fGQSNDFbGZFPH5_pK6GbTSukvBYQ1i9zW4MiKeoMKG8pYAPyb6-WDWA&__tn__=%2CO%2CP-R















