Զելենսկի
Հռոմի Ֆրանցիսկոս պապին Զելենսկին հրավիրել է Ուկրաինա
Հռոմի Ֆրանցիսկոս պապին Զելենսկին հրավիրել է Ուկրաինա: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահը։ «Առավոտյան խոսել եմ Նորին սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ Ուկրաինայի համար խաղաղություն փնտրելու շուրջ: Մեր պետության համար: Հրավիրել եմ մեր պետություն այցելել այս պատասխանատու ժամանակ: Ես հավատում եմ, որ կկարողանանք կազմակերպել այդ կարևոր այցը, որը միանշանակ կզորակցի մեզնից յուրաքանչյուրին»,- տեսաուղերձում հայտարարել է…
Զելենսկին հրամանագիր է ստորագրել համազգային լռության րոպեի մասին
Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել զոհվածների համար համազգային լռության րոպեի մասին։ «Այսօր ես ստորագրեցի համազգային լռության րոպեի մասին կարևոր հրամանագիրը։ Ամեն առավոտ ժամը 9.00-ին (Մոսկվայի ժամանակով 10.00-ին) մեր ողջ երկրում մենք կհիշենք ուկրաինացիներին, ովքեր զոհեցին իրենց կյանքը»,- ասել է Զելենսկին իր ուղերձում։
Պետք է խոստովանել, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին․ Զելենսկի
Պետք է խոստովանել, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Joint Expeditionary Force»-ի երկրների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվել է առցանց: Այս մասին հայտնել է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻՆ»: «Տարիներ շարունակ մենք լսել ենք այսպես կոչված բաց դռների մասին, բայց արդեն գիտենք նաև, որ մենք այնտեղ տեղ չունենք, դա ճիշտ է և…
Մենք արդեն հասել ենք ռազմավարական բեկման․ Զելենսկին տեսանյութ է հրապարակել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Մենք արդեն հասել ենք ռազմավարական բեկման։ Մենք արդեն հաղթանակի ճանապարհին ենք»,- ասել է Զելենսկին։
WP. Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա. ժամանակագրություն և իրադարձություններ
Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա բերել է մահ ու ավերածություններ ամբողջ երկրում։ Ուկրաինացիների համար կյանքը ընդմիշտ փոխվել է։ Միլիոնավոր մարդիկ լքել են իրենց հայրենիքը, մյուսները որոշել են մնալ և կռվել՝ անկախ իրենց ռազմական փորձից: Այս մասին գրում է Վաշինգտոն Փոստը։ 2022 թվականի փետրվարի 22-ին սկսեց իրականացվել ներխուժումը։ Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ սկսում են իրականացնել…
Պատրաստվում են օտարազգի կամավորների առաջին մեծ խմբի ընդունմանը․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ 16000 օտարերկրյա կամավորներից առաջին խումբն այսօր մեկնում է երկիր։ «Արդեն պատրաստվում են օտարազգի կամավորների առաջին մեծ խմբի ընդունմանը»,- ասել է նա։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ երկիրը ամեն օր ավելի ու ավելի շատ զենք է ստանում արևմտյան գործընկերներից։
Զելենսկին Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար է նշանակել
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար է նշանակել պրոֆեսիոնալ զինվորականի՝ գեներալ Նիկոլայ Ժիրնովին: «Վիտալի Կլիչկոն կմնա Կիևի քաղաքապետ, նա կունենա պատասխանատվության իր ոլորտը»,- ասել է Զելենսկին տեսաուղերձում: Զելենսկու խոսքով՝ Կիևի պաշտպանությունը կլինի քաղաքապետի և ռազմական վարչակազմի ղեկավարի ընդհանուր աշխատանքը:
Կիևը և մայրաքաղաքի շուրջ առանցքային քաղաքները մեր բանակի վերահսկողության տակ են․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդես է եկել տեսաուղերձով՝ նշելով․ «Մենք դիմակայում և հաջողությամբ հետ ենք մղում ռուսական կողմի հարձակումները. մարտերը շարունակվում են երկրի տարբեր քաղաքներում և շրջաններում։ «Կիևը և մայրաքաղաքի շուրջ առանցքային քաղաքները մեր բանակի վերահսկողության տակ են: Մենք գիտենք, որ պաշտպանում ենք մեր երկիրն ու հողը, մեր երեխաների ապագան»։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ռուսական ուժերը…
Զելենսկին Բայդենին խնդրել է ռազմական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում խնդրել է ռազմական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյային։ Սպիտակ տան խոսնակն էլ CNN-ին հայտնել է, որ անվտանգության ոլորտում Կիևին նախատեսված աջակցությունը շարունակվում է, ինչպես նաև ուսումնասիրում է Ուկրաինային լրացուցիչ մակրոտնտեսական աջակցության հնարավորությունները:
Նոր ձևաչափ ենք ստեղծում Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի միջև․ Զելենսկի
«Մենք Եվրոպայում քաղաքական համագործակցության նոր ձևաչափ ենք ստեղծում Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի միջև»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Գերագույն ռադայի հերթական նստաշրջանի բացման ժամանակ։ Զելենսկին նաև ասել է, որ դիվանագիտական աջակցությունն Ուկրաինային ամենաբարձր մակարդակի վրա է 2014 թվականից ի վեր՝ հավելելով, որ երկիրը «գնահատում է բոլորի աջակցությունը, բայց հույսը դնում է…
Լավրովը Զելենսկուն կանչել է Մոսկվա՝ քննարկելու հարաբերությունների կարգավորումը
«Եթե Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում է քննարկել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, մենք պատրաստ ենք: Խնդրեմ, թող գա Մոսկվա, Սոչի, Սանկտ Պետերբուրգ, որտեղ կհամաձայնեն»,- ասել է նախարարը «Սպուտնիկ», «Էխո Մոսկվի», «Մոսկվա Սայս» և «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանների հետ հարցազրույցի ժամանակ։ «Բայց եթե նա ցանկանում է քննարկել Դոնբասը, խնդրում եմ դիմել կոնտակտային խմբին, քանի որ, ըստ նորմանդական…
Բայդենը մոտ ժամանակներս կխոսի Պուտինի և Զելենսկու հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս կխոսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Պատասխանելով Ուկրաինայի իրավիճակի և պետական հեղաշրջման նախապատրաստման վերաբերյալ հայտարարությունների մասին լրագրողի հարցին՝ Բայդենը նշել է. «Ես մտահոգված եմ: Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Մենք…
Պեսկովը խոսել է Զելենսկու օգնականի դեմ մահափորձը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՝ մեկնաբանելով «ռուսական հետքը»՝ որպես սեպտեմբերի 22-ին Ուկրաինայի նախագահի առաջին օգնական Սերգեյ Շեֆիրի դեմ մահափորձի վարկած հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունները գտնվում են «ավելորդ էքզալտացված հուզական վիճակում»: «Դա, իհարկե, ոչ մի ընդհանուր բան չունի գործերի իրական վիճակի հետ, դրանք ավելի շուտ ավելորդ էքզալտացված հուզական վիճակի նշաններ են», – ասել…
Ուկրաինան հրշեջ ինքնաթիռով կօգնի Թուրքիային
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսել է Թուրքիայի հրդեհների մասին Նա ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայում բռնկված աննախադեպ անտառային հրդեհների կապակցությամբ: «Մեր հրշեջ ինքնաթիռը վաղը կմեկնի Թուրքիա: Այս դժվարին պահին Ուկրաինայի ժողովուրդը կկանգնի Թուրքիայի ժողովրդի կողքին»,-ասել է Զելենսկին: Այս մասին տեղեկանում ենք Ermeniаhber-ից։
Գերմանիայի ՊՆ-ն չեղարկել է Զելենսկիի հետ հանդիպումը
Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերի հանդիպումը, որը նախատեսված է հուլիսի 12-ին Բեռլինում, չի կայանա։ «Հանդիպումը ԳԴՀ կառավարություն մեծ այցի ծրագրի մի մաս էր: Տեղի են ունեցել վերադասավորումներ, իսկ պաշտպանության նախարարի հետ հանդիպումը չի կայացել կամ չի կայանալու, բայց ես ձեզ…












