զորք
Մարտի 1-ին սաղս էլ տեսել ենք, որ բոլորը երևանում են․ Սեյրան Սարոյանը՝ Արցախից զորք բերելու մասին
Ես չեմ կարա հավատամ, որ Օգանովսկին ժողովրդի վրա կրակելու հրաման է տվել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով BBC-ի հրապարակմանը, որտեղ նշվել է, որ մարտի 1-ի դեպքերի ժամանակ կրակելու հրամանը տվել է գեներալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկին): «Մարտի 1-ին մեր բախտը բերեց, որ մենք գնացինք…
Ես զինվորական եմ և հրաման եմ կատարել․ Մովսես Հակոբյանը՝ 2008-ին ԼՂՀ-ից Երևան զորք բերելու մասին
«Ես զինվորական եմ և հրաման եմ կատարել»․ 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ Արցախից Հայաստան զորք բերելու հանգամանքին այսպես արձագանքել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Ինչպես պարզ դարձավ գեներալ Սամվել Կարապետյանի հրապարակված ցուցմունքից, 2008 թվականի փետրվարի 23-ին Լեռնային Ղարաբաղի տարբեր ստորաբաժանումներից Հայաստան է բերվել նախ 300, այնուհետև ևս 400 զինծառայող: Հարցաքննության հրապարակումից հետո հնչեցին…
Ադրբեջանը զորք է մտցրել Վրաստանի հետ սահմանին գտնվող վանական համալիրի տարածք
Վրաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող և վիճելի համարվող Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքում հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներ։ Այս մասին հայտնի է դառնում վրացի օգտատերերից մեկի հրապարակած լուսանկարներից։ Օգտատերն ասում է, որ այնտեղ ադրբեջանական կողմը մի ամբողջ բազա է ստեղծում, երբ վրացի սահմանապահներն ընդամենը մի քանիսն են և չեն կարողանում իրենց շահերը պաշտպանել։ Լուսանկարներից…
ԱՄՆ-ն իր զորքերը կտեղակայի Մերձավոր Արևելքում
ԱՄՆ Զինված ուժերը Իրանի հետ հարաբերությունների լարվածության աճի ֆոնին Մերձավոր Արևելք կուղարկի ևս 1000 զինծառայող: Այս մասին հայտնում է BBC News-ը: Պենտագոնի ղեկավար Պատրիկ Շանահանը երկուշաբթի երեկոյան հայտարարել էր, որ զորքերի տեղակայումը իրանական զինված ուժերի «թշնամական վարքագծի» պատասխանն է: Դրանից բացի՝ ԱՄՆ ռազմածովային նավատորմը լուսանկարներ է հրապարակել, որոնք, ըստ նրանց, ապացուցում են Իրանի մասնակցությունը Օմանի…
ԱՄՆ-ը դաշնակիցներին կոչ է անում զորք ուղարկել Սիրիա
Միացյալ Նահանգների իշխանությունները ոչ պաշտոնական մակարդակում ՆԱՏՕ-ի՝ հատկապես եվրոպական դաշնակիցներին կոչ են անում զորք ուղարկել Սիրիա, որպեսզի ամերիկյան կողմն էլ այնտեղ թողնի 200 զինծառայող, և այդ զորախմբերը միասին պաշտպանեն քրդական ջոկատներին։ Այս մասին հայտնում է ամերիկյան The Washington Post պարբերականը։ ԱՄՆ սենատոր, նախագահ Դոնալդ Թրամփի անդամակցած Հանրապետական կուսակցության անդամ Լինդսի Գրեմը, ըստ լրատվամիջոցի հրապարակման, այս…
ԱՄՆ-ն հայտնել է Սիրիայից զորքերը դուրս բերելու ժամկետը
Միացյալ Նահանգները նախատեսում է Սիրիայից իր զորքերն ամբողջովին դուրս բերել մինչև ապրիլի վերջ, հայտնել է Wall Street Journal-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին: Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ ամերիկացի զինծառայողները կսկսեն հանրապետության տարածքը լքել առաջիկա շաբաթներին: Մինչ այդ զորքերը պետք է վերջնականապես ճնշեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիմադրությունը: Նրանց խմբավորումները դեռ գործում են Եփրատ գետից արևելք ընկած շրջանում:…






