խորհրդակցություն
Խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մայիսի 25-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի, տարածքային վարչությունների ու բաժինների պետեր: Վալերիյ Օսիպյանը խոսեց հանցագործությունների ու բացահայտումների մասին: Նա նշեց, որ պետք է արդյունավետ աշխատանքներ իրականացնել նաև նախկինում կատարված հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ: Ոստիկանության պետը հանձնարարեց ևս մեկ անգամ զրուցել տուժողների…
Խորհրդակցություն ՀՀ դատախազությունում
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրավիրել էր խորհրդակցություն՝ քրեական վարույթների շրջանակներում փորձաքննությունների նշանակման և անցկացման ընթացքում առաջացող համակարգային խնդիրները քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները, ՀՀ գլխավոր դատախազության և դատախազության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, հանրապետությունում գործող փորձագիտական գործունեություն ծավալող պետական հաստատությունների ղեկավարները, նախաքննական բոլոր մարմինների և ոստիկանության ներկայացուցիչները: Մոտ 4 ժամ տևած խորհդրակցության…
Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Ստեփանակերտի քաղաքապետի ու հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ եւ նրանց հետ քննարկել մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության և շինարարության ոլորտներին: Խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Պետբյուջեի եկամտային մասը 62 մլրդ դրամով կգերակատարվի. քննարկվել են հավելյալ բյուջետային միջոցների բաշխմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ պետական կառավարման մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բյուջետային հավելյալ միջոցների բաշխմանը վերաբերող հարցեր: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Արդեն հայտարարել եմ, որ այս տարի մենք պետական բյուջեի եկամտային մասի շուրջ 62 մլրդ դրամի գերակատարում ենք սպասում, այսինքն՝ ոչ թե սպասում ենք, այլ վստահ ենք,…
Հարգելի՛ պաշտոնյաներ, Ձեզ հեռու պահեք բռնցքամարտից․ ՀԲՖ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ֆեյսբուքյան էջում տարածել է հայտարարություն։ «Այսօր սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գ.Ղազարյանը հրավիրել էր խորհրդակցության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանին եւ երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանին, որտեղ ներկա էր Հրաչյա Ռոստոմյանը։ Մեր մարզիչներին Ռոստոմյանը հորդորել է, որպեսզի Եվրոպական խաղերի մասնակցող թիմի մեջ ներառենք բռնցքամարտիկների, որոնք ազգային հավաքականի անդամ չեն եւ…
ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին թույլ չեն տալիս դուրս գալ շենքից
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին չեն թույլատրում դուրս գալ շենքից։ Այս մասին Armtimes-ի հարցին ի պատասխան ասել է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը։ Նշենք, որ Գագիկ Հարությունյանը պետք է մասնակցեր Կառավարության այս պահին անցկացվող խորհրդակցությանը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով՝ քաղաքացիներն առավոտից փակում են ՀՀ…
Խորհրդակցություն ԱԻՆ փրկարար ծառայությունում
Մայիսի 17-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: Պարբերաբար անցկացվող խորհրդակցություններում ամփոփվում են հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, հանձնարարականների կատարման ընթացքը, տրվում են նոր հանձնարարականներ: ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) պետերը զեկուցեցին մայիսի 10-17-ն ընկած…
Խորհրդակցություն ԱԻՆ փրկարար ծառայությունում
Մայիսի 10-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: Պարբերաբար անցկացվող խորհրդակցություններում ամփոփվում են հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, հանձնարարականների կատարման ընթացքը, տրվում են նոր հանձնարարականներ: ՀՀ ԱԻ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը փրկարար ծառայության տնօրենին զեկուցեցին իրականացված աշխատանքների,…
Խորհրդակցություն Քրեակատարողական ծառայությունում
Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը խորհրդակցություն է անցկացրել կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցների, քրեակատարողական հիմնարկների պետերի վերոնշյալ ոլորտը համակարգող տեղակալների և բաժնի պետերի հետ: Օրակարգում ՀՀ արդարադատության նախարարի և Քրեակատարողական ծառայության պետի տված հանձնարարականների պատշաճ կատարման նպատակով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու հարցերի քննարկումն էր: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց հիմնարկներում մշտապես իրականացվող…
Խորհրդակցություն՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով
Երևանում կայացել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով խորհրդակցություն՝ ընթացիկ տարվա հունիսի 4-ին Նիկոսիայում կայանալիք երեք երկրների ԱԳ նախարարների առաջին եռակողմ հանդիպումը նախապատրաստելու նպատակով։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, հունականը՝ Հունաստանի ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Թեոդորոս Գեորգակելոսը (Theodoros Georgakelos), իսկ կիպրականը՝ Կիպրոսի ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Ջորջ Խակալլին (George…
Նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունը ստացել է 20929 զանգ․ զեկույց
Մայիսի 3-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց փրկարար ծառայության ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցություն, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: Պարբերաբար անցկացվող խորհրդակցությունների շրջանակներում ամփոփովում են նախորդ շաբաթ իրականացված աշխատանքները և նախանշվում են իրագործման ենթակա միջոցառումերը: ՀՀ ԱԻ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) պետերը զեկուցեցին ապրիլի 26-ից մայիսի 3-ն…
Վալերիյ Օսիպյանը դրամական պարգևներ է հանձնել մի խումբ ոստիկանների (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ապրիլի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց։ Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, ստորաբաժանումների ղեկավարներ և հանցավորության դեմ պայքարում աչքի ընկած ծառայողներ։ Ոստիկանության պետը նախ վերլուծեց հանրապետության օպերատիվ իրավիճակը, առանձնահատուկ անդրադարձավ մարդու կյանքի, առողջության, ինչպես և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման միջոցառումներին։ Այս համատեքստում Վալերիյ Օսիպյանը կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին՝…
Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել անչափահասների գործերով ծառայողների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ապրիլի 20-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց։ Մասնակցում էին ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը, գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության, ինչպես և նույն վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները։ Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց անչափահասների մասնակցությամբ կատարված հանցագործությունների վիճակագրական տվյալներ ու կատարեց համեմատական վերլուծություն՝…
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և մարզպետները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գարնան գյուղատնտեսական նախապատաստական աշխատանքների ընթացքին, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել մարզերում տարբեր ոլորտներում այս տարի նախատեսվող ծրագրերին: Մարզպետները զեկուցել են ենթակառուցվածքների զարգացման,…














