Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակի գրառումը աղբահանության խնդրի վերաբերյալ
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է աղբահանության խնդրին․ «Սիրելի համաքաղաքացիներ, Վերջին շրջանում Երեւանում աղբահանության խնդիրը նկատելիորեն վատթարացել է: Աղբահանության միակ օպերատորի աշխատանքը, որը մինչ այդ էլ գոհացուցիչ չէր, է՛լ ավելի անբավարար է դարձել: Աղբատար մեքենաների քանակը չի բավականացնում, գործող մեքենաները գրեթե ամեն օր խափանվում են, գրեթե…
Կկանաչապատվեն Սարալանջի համայնքապատկան հողերը
Երևանի քաղաքապետարանն այս գարուն սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը` Մոնումենտի բարձունքից սկսած մինչեւ Մյասնիկյան պողոտայի հատվածը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա տեղեկացրել է, որ նորատունկ ծառերը ոռոգվելու են կաթիլային համակարգով:
Զուգահեռ կսկսվեն կանաչապատման աշխատանքները. Հակոբ Կարապետյան
«Ապամոնտաժման գործընթացն իր օրինաչափ հունով շարունակվում է: Դատական պրոցեսները չեն ձգձգվի»,- մարտի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հակոբ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետտյանը: Հակոբ Կարապետյանը նշեց, որ քանդման աշխատանքները հնարավորինս շուտ կավարտվեն, և զուգահեռ կսկսվեն կանաչապատման աշխատանքները: Ապամոնտաժմանը զուգահեռ զգուշությամբ տեղափոխվում են թփերը, որոնք հետագայում կօգտագործվեն Օպերայի տարածքում կամ այլ վայրերում: Ըստ նրա՝…
Երևանի քաղաքապետի խոսնակը՝ Օպերայի այգին մաքրելու մասին
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն անդրադարձել է Օպերայի տարածքում գտնվող սրճարանների ապամոնտաժմանը: Նա իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «Օպերայի այգին մաքրելու մասին. Ինչպես տեղեկացրել ենք, Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի, երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։…
Պետք է շահագրգռել բիզնեսին՝ մասնակցելու մետրոյի շինարարությանը․ Հակոբ Կարապետյան
Այս շաբաթներին քաղաքապետարանում մետրոյի զարգացման մասին պարբերաբար խորհրդակցություններ են տեղի ունենում և հանդիպումներ պոտենցիալ ներդրողների հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Հայտնի է, որ Սովետի տարիներին Բարեկամությունից մինչև Հրազդանի ձոր՝ այսօրվա Թումոյի դիմացի կիրճը, թունելը գրեթե ամբողջությամբ կառուցված է: Ըստ նախագծի, մնում է ձորի…
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն համատեղ կղեկավարի երկու տնօրեն. Քաղաքապետարանի միջանկյալ լուծումը
Shantnews.am-ը գրում է․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ստեղծված իրավիճակին վերջնական լուծում Երևանի քաղաքապետարանը դեռ չունի: Այս պահին նախկին տնօրեն Էլբակ Թարփոշյանը, որն աշխատանքից ազատման դիմում էր գրել և նրան փոխարինող տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանը համատեղ իրականացնում են ավտոբուսային պարկի ղեկավարումը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Մեզ հետ զրույցում նա, որն այսօր…
Մի քանի լավ նորություն քաղաքապետարանից. Հակոբ Կարապետյան
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ քաղաքապետարանից մի քանի լավ նորություն կա։ «Մի քանի լավ նորություն քաղաքապետարանից. Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ որոշում կա՝ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել 20 տոկոսով: Քաղաքի բյուջեից շուրջ $1 միլիոն է հատկացվել՝ քաղաքացիների ներկայացրած ծրագրերի իրականացման համար: Գաղափարը, պարզ ասած, հետևյալն…
«Հայկ Մարությանը Ամանորից առաջ համակարգի 1628 աշխատակիցների պարգևատրել է ընդհանուր 474 միլիոն դրամի չափով», – Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Քաղաքապետ Հայկ Մարությանը Ամանորից առաջ համակարգի 1628 աշխատակիցների պարգևատրել է ընդհանուր 474 միլիոն դրամի չափով։ Այս տվյալը հրապարակել է քաղաքապետը 21.01.2019-ին «Ազատություն» ռադիոկայանին տված Ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում (հղումը՝ մեկնաբանությունում)։ Ընդ որում, Մարությանը նշել է, որ ինքն իրեն պարգևատրում չի հատկացրել։ Ի դեպ, նույն…
Կանցկացվի Երևանի ավագանու արտահերթ նիստ
Երևանի ավագանին հունվարի 15-ին՝ ժամը 11:00-ին, արտահերթ նիստ կանցկացնի: Այս մասին SHANTNEWS.am-ին հաղորդեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նա տեղեկացրեց նաև, որ նիստի օրակարգում քննարկվելու է տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու հարցը:
Օպերայի հարակից տարածքի կանաչապատման մասին Հակոբ Կարապետյանի գրառումը
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որի հետ կցել է 2 լուսանկար։ «ՕՊԵՐԱՅԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՆԱՉ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ Քաղաքապետ Հայկ Մարությանի և նրա թիմի հանրային հանձնառության համաձայն, քաղաքապետարանն սկսել է Երևանում կանաչ տարածքների վերականգնման և զարգացման գործընթացը: Մասնավորապես, Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող…
Երևանում փողոցային առևտուրը չի լինի
Փողոցային առևտուր քաղաքում չպետք է լինի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:«Երեւանի բոլոր վարչական շրջաններում մանրածախ առեւտրի կետերը՝ շուկաները առանձնացված են, դրանցից շատերը որոշ ժամանակ կհատկացվեն անվճար: Անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանը պատրաստ է նոր վայրեր առանձնացնել: Առեւտրով զբաղվող մեր քաղաքացիները կարող են վստահ լինել, որ բոլորի համար հավասար պայմաններ…
Հայտնի է Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերի վառվելու օրը
Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը հանդիսավորությամբ կվառվեն դեկտեմբերի 21-ի երեկոյան: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նա տեղեկացրեց, որ հանդիսավոր միջոցառմանը ներկա կլինի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Այս տարի Հանրապետության հրապարակը նոր տոնածառ է ունենալու: Երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները սկսվել են դեկտեմբերի առաջին օրերից: Տոնածառն ունի 37 մետր բարձրություն: Այն…












