ՀՀ գլխավոր հյուպատոսության շենք
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի վերևում բարձրացվել է ՀՀ պետական դրոշը
ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի վերևում կրկին բարձրացվել է ՀՀ պետական դրոշը: Նշվում է, որ 2014 թվականից Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքը չթիրախավորելու նպատակով դրոշը չէր ծածանվում:

