հրամանատարներ

  • Ստուգումներ են իրականացրել Եղեգնաձորի, Արմավիրի և Գյումրիի կայազորներում

    Ստուգումներ են իրականացրել Եղեգնաձորի, Արմավիրի և Գյումրիի կայազորներում

    ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության սպաները համալիր ստուգումներ են իրականացրել Եղեգնաձորի, Արմավիրի և Գյումրիի կայազորներում: Ստուգվել են կայազորների զորամասերի ներքին ու պահակային վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, տարածքների ու ճաշարանների սանիտարական վիճակը և հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացքը: Ուսումնական զորամասերում ապագա կրտսեր հրամանատարների համար անցկացվել են մեթոդագործնական ու ցուցադրական պարապմունքներ: Կայազորներում ընդ­հանուր…

  • Ապահովման դասակների հրամանատարների հավաքներ բանակում

    Ապահովման դասակների հրամանատարների հավաքներ բանակում

    Ապրիլի 5-ից 6-ը 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են ապահովման դասակների հրամանատարների հավաքներ։ Կազմակերպվել են գործնական և հրահանգչամեթոդական պարապմունքներ, զորամիավորման առավել պատրաստված սպաները հանդես են եկել դասախոսություններով: Հավաքների մասնակիցները կատարելագործել են զորքերի ամենօրյա ապահովման և թիկունքային գործունեության վերաբերյալ իրենց գիտելիքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Անցկացվում են զորամասերի հրամանատարների տեղակալների հավաքներ

    Անցկացվում են զորամասերի հրամանատարների տեղակալների հավաքներ

    Զորամասերի ղեկավար կազմի մասնագիտական գիտելիքներն ամրապնդելու և տարբեր մարտական իրավիճակներում ներդաշնակ գործելու ունակությունները կատարելագործելու նպատակով հունիսի 3-ից անցկացվում են զինված ուժերի զորամասերի հրամանատարների տեղակալների հավաքներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ

    Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ

    Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ և զորավարժարանում հետևել ցուցադրական հատուկ մարտավարական հարձակողական զորավարժություններին: Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է առաջնագծում առկա իրավիճակին, այնուհետև նրան են ներկայացվել ինժեներական և ամրաշինական կառուցվածքները, հուսալի…