Շուշի

  • Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ի առավոտյան կմեկնի Արցախ

    Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ի առավոտյան կմեկնի Արցախ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, մայիսի 9-ի առավոտյան կմեկնի Արցախ մայիսյան եռատոնին՝ Շուշիի ազատագրման օրվան, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

  • Հավերժ փառք նրանց, ովքեր կերտեցին Շուշիի փառահեղ հաղթանակը․ Արարատ Միրզոյան

    Հավերժ փառք նրանց, ովքեր կերտեցին Շուշիի փառահեղ հաղթանակը․ Արարատ Միրզոյան

    ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով շնորհավորել է Շուշիի ազատագրման օրը․ «Շնորհավորում եմ բոլորիս Շուշիի ազատագրման օրվա առթիվ։ Դժվար է գերագնահատել այդ հաղթանակի դերը մեր Ազատամարտում։ Հավերժ փառք նրանց, ովքեր կերտեցին այդ փառահեղ հաղթանակը»։

  • Երկրաշարժն Ադրբեջանում «լուրջ վնաս չի պատճառել», բայց կան հոսպիտալացվածներ

    Երկրաշարժն Ադրբեջանում «լուրջ վնաս չի պատճառել», բայց կան հոսպիտալացվածներ

    Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ երկրի Շամախիի շրջանում փետրվարի 5-ին տեղի ունեցած երկրաշարժը որևէ վնաս չի հասցրել, սակայն միևնույն ժամանակ տեղեկություններ են հայտնել շենքերի-շինությունների պատերի փլուզումների մասին։ Խոսքը 20-25 բնակելի կամ տնտեսական նշանակության շինությունների մասին է, սակայն վնասների չափերը չեն հստակեցվում։ Ընդ որում՝ ադրբեջանական կողմը հայտնել է, թե փլուզումները եղել են խարխուլ շինություններում, իսկ որոշ…

  • Շուշիում շմոլ գազից թունավորված 8-ամյա երեխայի վիճակը գնահատվում է կայուն- ծանր

    Շուշիում շմոլ գազից թունավորված 8-ամյա երեխայի վիճակը գնահատվում է կայուն- ծանր

    Շուշիում հունվարի 8-ին շմոլ գազից թունավորված 8-ամյա երեխայի վիճակը գնահատվում է կայուն-ծանր: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքից: Շուշիի քաղաքի Հախումյանի 1/11 հասցեում արձանագրված դժբախտ պատահարի հետևանքով ժամը 19:30-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում էր տեղափոխվել Նատալի Ժորիկի Մուսայելյանը՝ ծնված 2011 թվականին: Նրա մոտ ախտորոշվել է շմոլ գազից թունավորում,…

  • Շուշիի բնակարաններից մեկում հայտնաբերվել են երիտասարդ ամուսինների ու նրանց 4-ամյա որդու դիերը

    Շուշիի բնակարաններից մեկում հայտնաբերվել են երիտասարդ ամուսինների ու նրանց 4-ամյա որդու դիերը

    Հունվարի 8-ին, ժամը 19:05-ին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից ահազանգ է ստացվել, որ Շուշիի Հախումյան 1 շենքի N11 բնակարանի բնակիչը չի արձագանքում զանգերին ու կանչերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, փոխանցում է «Արցախպրեսը»։ Դեպքի վայր են մեկնել Շուշիի հրշեջ-փրկարները, ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցները: Փրկարարները բացել են…

  • Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը Լիբանանում է

    Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը Լիբանանում է

    Լիբանանում հայ մանուկներն այս շաբաթավերջին կվայելեն տիկնիկային արվեստի յուրահատուկ ներկայացումներ: Aztagdaily-ի հաղորդմամբ` Համազգայինի «Քնար» պարախմբի վարչության հրավերով Լիբանան է այցելել Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը, որը դեկտեմբերի 14-ին, 15-ին և 16-ին հանդես կգա «Հայ մուկը» հայրենասիրական և «Ձնեմարդը» ամանորյա տիկնիկային ներկայացումներով: