չհայտարարագրված 150 հատ iPhone-ի տեղափոխումը
Կանխվել է Բավրայի մաքսատնով չհայտարարագրված 150 հատ iPhone-ի տեղափոխումը
ՊԵԿ-ը կանխել է չհայտարարգրված բջջային հեռախոսների խոշոր խմբաքանակի տեղափոխումը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: «Օրերս ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների կողմից բացահայտվել է Բավրա պետական սահմանի անցման կետով՝ չհայտարարագրման եղանակով, թանկարժեք բջջային հեռախոսների ապօրինի տեղափոխման դեպք։ Մասնավորապես, Վրաստանից Հայաստանի Հանրապետություն ժամանած տրանսպորտային միջոցի…

