Պարետ
Աշխատավայրում աշխատանքների կազմակերպման վերաբերյալ պարետի ցուցումները
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ներկայացնում է պարետի ցուցումը կազմակերպություններում սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում հնարավոր վտանգների և աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: «Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքը յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է, որի ապահովման պարտականությունը կրում է գործատուն։ Նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) (այսուհետ՝ վարակ) տարածումը կանխելու և աշխատողների համար անվտանգ և առողջության համար…
Տիգրան Ավինյանը բոլոր կամավորական նախաձեռնություններին կոչ է անում համագործակցել պարետատան հետ
ՀՀ պարետ Տիգրան Ավինյան կոչ է հղել կամավորներական նախաձեռնությունների և բնաիրային մթերքների հավաքագրման վերաբերյալ։ «Սիրելի’ հայրենակիցներ, Արժևորելով յուրաքանչյուրի՝ օգտակար լինելու ցանկությունը, կամավորության պատրաստակամությունը և հանրային համերաշխությունը, խնդրում եմ բոլոր կամավորական նախաձեռնությունները և բնաիրային մթերքների հավաքագրումը իրականացնել պարետատան հետ դրանք համաձայնեցնելուց հետո: Սրա նպատակը ոչ միայն տարբեր նախաձեռնությունների համատեղումն է, կամավորների առողջության և անվտանգության ապահովումը, այլև՝…
Էջմիածնի ճանապարհները կվերաբացվեն
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է կայացրել Էջմիածնի մասնակի շրջափակման վերացման մասին: «Էջմիածին քաղաքից ելքը սահմանափակելու և մնացած երեք ճանապարհների վրա մարդկանց ջերմաչափում իրականացնելու գործընթացը այսօր՝ ժամը 20։00-ից դադարեցվելու է՝ հաշվի առնելով, որ դեպքերը մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված պացիենտի շփման շրջանակից դուրս չեն եկել»,- հայտնել է Տիգրան Ավինյանը։ Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում…
Խմբագիրները պարզաբանումներ են խնդրում պարետ Ավինյանից
Հարգելի պարոն Ավինյան, Համաձայն ՀՀ կառավարության 16.03.2020թ. 298-Ն որոշման, այսուհետ՝ նաև Որոշման, 23-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ…




