Սաուդյան արաբիա
Սաուդյան Արաբիայում արգելք է դրվել երեխաների ամուսնության վրա
Սաուդյան Արաբիայի արդարադատության նախարարությունն արգելք է սահմանել մինչև 18 տարեկանների ամուսնությունների վրա: Այդ մասին օրերս հայտնել է Saudi Gazette-ը։ Նախարար Վալիդ աս Սամաանին արգելքի վերաբերյալ ծանուցում է ուղարկել բոլոր դատարաններին: Այժմ 18-ից ցածր տարիքում ամուսնանալու համար կպահանջվի հատուկ դատարանի վճիռը, որը կպարզի՝ ամուսնությունը համապատասխանում է արդյոք դեռահասի իրական շահերին, և այն չի վնասի արդյոք ամուսնացողներին:…
Սաուդցի զինվորականների պատրաստումն ԱՄՆ-ում անորոշ ժամանակով դադարեցվել է
ԱՄՆ-ում անորոշ ժամանակով դադարեցվում Սաուդյան Արաբիայի բոլոր զինծառայողների օպերատիվ պատրաստումը։ Այս մասին տեղեկացնում են Պենտագոնից՝ հավելելով, որ որոշումն ընդունվել է Ֆլորիդայի ՌԾՈւ բազայում հրաձգությունից հետո, փոխանցում է The New York Times-ը։ Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին իշխանությունների որոշման մասին, ըստ որի՝ ժամանակավորապես դադարեցվում էին ռազմական ավիացիա ուսումնասիրող ավելի քան 300 սաուդցի ուսանողների թռիչքային պատրաստության պարապմունքները։…


