Սփյուռք
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը և համազգային նշանակություն ունեցող տարբեր հարցեր:
Փարիզի և Երևանի երիտասարդները կհամագործակցեն IT ոլորտում
Ապրիլի 17-ին Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշեին, Տարածաշրջանային տնտեսական ծառայության ֆինանսական խորհրդական Անսելմ Էմբերին, տնտեսական կցորդ Յուլիա Սոթիեին, տեխնիկական համագործակցության կցորդ Առնո Շաֆանժին: Անսելմ Էմբերը և Յուլիա Սոթիեն Հայաստան այցի շրջանակներում իրականացնելու են տնտեսական առաքելություն: Բաբկեն Տեր Գրիգորյանը նախ…
Վարչապետը անդրադաձավ ծառայությունից խուսափած և սփյուռքում ապաստանած երիտասարդներին
Ապրիլի 11-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ստրասբուրգի հայ համայնքի հետ: Հանդիպման ընթացքում վարչապետին հարցրին այն երիտասարդների մասին, ովքեր խուսափել են բանակից, պատսպարվել են սփյուռքում։ Վարչապետը պատասխանեց, որ Հայաստանում հետախուզվողների մեծ մասը հենց բանակից խուսափածներն են, և պետք է նուրբ լուծում գտնել, որ և՛ սփյուռք գնացածների հարցը լուծի, և՛ չվիրավորի նրանց, ովքեր ժամանակին կատարել…
Սփյուռքի մասնագիտական ներուժը համախմբվում է հանուն Հայաստանի
Ապրիլի 8-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց «Ակցիա առողջություն Ֆրանսիա-Հայաստան» կազմակերպության նախագահ Ավետիս Մատիկյանին: Ներկայացնելով այցի նպատակը՝ ֆրանսահայ հայտնի սրտաբան-վիրաբույժը նշեց, որ այս տարվա հոկտեմբերին նախատեսում են Հայաստանում կազմակերպել Սրտաբանության եվրակովկասյան հերթական համաժողովը, որը նախարարության հետ համատեղ 2009 թվականից սկսած Երևանում երկու տարին մեկ անգամ անցկացվում է: Համաժողովի նպատակն է հայտնաբերել և…
ՀՀ վարչապետն ընդունել է սփյուռքահայ գործարարներին
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի գլխավորած սփյուռքահայ ներդրողների խմբին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ներդրողների հետ հանդիպումները և բիզնես միջավայրի բարելավման, տարբեր ներդրումային ծրագրերի շուրջ քննարկումները: Վարչապետը նշել է, որ դրանք լավ հնարավորություն են տալիս կառավարության անդամներին…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիեննայի հայ համայնքի հետ
«Ինձ համար այսօր մեծ պատիվ է լինել այս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի կարգավիճակում, մեծ պատիվ է այն զգացման պատճառով, որ ես վարչապետ եմ բացառապես Հայաստանի ժողովրդի ցանկության, ընտրության բերումով»,- երեկ Վիեննայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ իր աշխատանքային ու պաշտոնական այցերի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները…
Տեղի է ունեցել Կոմիտասի ծննդյան 150-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստը
Ս. թ. մարտի 12-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Կոմիտասի ծննդյան 150-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստը` հանձնաժողովի նախագահ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Հանձնաժողովի անդամների կողմից քննարկվել են Կոմիտասի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների ծրագիրը: Ներկայացվել և քննարկվել են միջոցառումներին վերաբերող մի շարք ծրագրային և կազմակերպչական հարցեր: Նախատեսվում են լայնամասշտաբ…
Բաբկեն Տեր Գրիգորյանը սփյուռքի նախարարության ապագայի և գալիք անելիքների մասին
Փետրվարի 28-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը տեսակապով հանդիպում ունեցավ Ամերիկայի տարածաշրջանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Սփյուռքի նախարարությունից։ Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ-ի «Կալիֆոռնիա կուրիեր» շաբաթաթերթի խմբագիր Հարութ Սասունյանը, «Ասպարեզ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Խաչատուրյանը, «Պայքար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Վարդիվառյանը, «Արմինյն միրրոր սփեքթեյթոր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ալին Գրեգորյանը, «Հայրենիք»…
Սփյուռքի նախարարությունը կփորձի հավաքագրել համայնքների կարծիքները օրհներգի փոփոխության վերաբերյալ
Սփյուռքի նախարարությունը կփորձի հավաքագրել համայնքների կարծիքները օրհներգի փոփոխության վերաբերյալ: ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր Գրիգորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ օրհներգը Հայաստանի պետական խորհրդանիշներից է, մենք ձեռնամուխ եղանք լսելու սփյուռքի կարծիքը: Արդեն նախարարության տարածաշրջանային վարչություններին հանձնարարված է հավաքագրել աշխարհի տարբեր կետերում գործող հայկական համայնքների կարծիքներն օրհներգի փոփոխության վերաբերյալ:…
«Կառավարության այսօրվա նիստը վերջինն էր ինձ համար», – Մխիթար Հայրապետյան
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար, նորընտիր խորհրդարանի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կառավարության այսօրվա նիստը վերջինն էր ինձ համար: Շնորհակալ եմ ՀՀ վարչապետին, ինչպես նաև քաղաքական թիմիս՝ սփյուռքի նախարարի պաշտոնն ինձ վստահելու համար: Մեծագույն պատիվ էր գործադիր իշխանության կազմում ծառայել Հայաստանի Հանրապետությանը»:
Արամ Ա-ը նամակ է գրել Փաշինյանին. Սփյուռքի համար կարևոր է ունենալ սփյուռքի նախարարություն
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին նամակ է գրել և հույս հայտնել, որ նոր կառավարության աշխատանքներում առաջնային կլինի Սփյուռքը: «Կարծում եմ, որ նկատի ունենալով սփյուռքի նախարարությւան գոյության ռազմավարական իմաստը, միաժամանակ՝ խորհրդանշական իմաստը, երբեմն խորհրդանշական իմաստը շատ ավելի կենսական է, քան՝ ռազմավարականը և քաղաքականը։ Սփյուռքի համար կարևոր է ունենալ սփյուռքի նախարարություն», – ասել է Արամ Ա…
«Գործունեության տարիների ընթացքում Սփյուռքի նախարարությունը չի ձևավորել որևէ ձևաչափ, որը լուծարման պարագայում կարող է խաթարվել», – Սանդրո Օհանյան
Վրաստանի հայ համայնքի վարչության անդամ Սանդրո Օհանյանը հայտարարել է․ «Գործունեության տարիների ընթացքում Սփյուռքի նախարարությունը չի ձևավորել որևէ ձևաչափ, որը լուծարման պարագայում կարող է խաթարվել: Մենք մտահոգ ենք նախարարության աշխատակիցների ճակատագրով, ովքեր ամանորի շեմին կորցրել են աշխատանքն ու եկամուտի աղբյուրը, մենք շատերին անձամբ ճանաչում ենք, նրանք հարգանքի են արժանի իրենց կատարած աշխատանքի համար»։
«Անթույլատրելի է Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների, որպես առանձին պետական կառավարման մարմինների, գոյությունը հարցականի տակ դնելու մոտեցումը», – ՀՅԴ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հանդես է եկել հայտարարությամբ՝ քննադատելով Կառավարության որոշումը՝ նախարարությունների օպտիմալացման ծրագրի մասին: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Հ. Յ.Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը, քննելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, խոր մտահոգություն է հայտնում առաջադրվող մի շարք փոփոխությունների վերաբերյալ: Առանց հայեցակարգի, պատշաճ հիմնավորման ու հանրային քննարկման նախարարությունները միավորելու,…
«ԿԳՆ-ն որևէ նոր բեռ չի ձգի, անկախ անձերից», – Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանն իր Ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նախարարությունների օպտիմալացման հարցին։ «Նախարարությունների օպտիմալացման մասին 1. ԿԳՆ-ն տեղից մեծ նախարարություն է, ահռելի ծանրաբեռնվածությամբ, անհամար գործառույթներով, օրուգիշեր աշխատելու դեպքում հազիվ-հազ իր գործերը հասցնող: Որևէ նոր բեռ չի ձգի, անկախ անձերից: 2. Մշակույթի նախարարություն ունեն բոլոր այն երկրները, որոնց համար ազգային ինքնության պահպանման հարցը կարևոր է, որոնք ունեն մշակութային…














