Սևան
Նոյեմբերյանի, Սևանի և Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Սևանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ձկնատեսակների պաշարները շարունակում են նվազել
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, Ձկնաբուծության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը մասնավորապես ասաց. «Խեցգետինը մեր արդյունագործական կենսառեսուրսներից է: Ցավոք սրտի, նրա պաշարները սկսել են նվազել: Այսօր դրանք գնահատվում են մոտ 2300-ից մի փոքր ավելի տոննա: Անցյալ տարի եղել է 2600, իսկ նախանցյալ տարի` 4500 տոննա: Այսինքն` այս երկու տարվա մեջ մոտ 2 անգամ պաշարներն ընկել են:…



