Աբդել Ֆաթահ
Եգիպտոսի զինվորական տրիբունալն ութ հոգու մահապատժի է դատապարտել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի դեմ մահափորձի կազմակերպման գործով: Այս վճռի մասին, ինչպես հայտնել է Youm7 թերթը, փետրվարի 4-ին հայտարարել է այդ արտակարգ դատական ատյանի ներկայացուցիչը: Նրանց գործերը, Եգիպտոսի օրենսդրության համաձայն՝ հանձնվել են հաստատման երկրի գերագույն մուֆտիին: Դատավճռի վերջնական հաստատման դատական նիստը նշանակված է մարտի 6-ին։…