աբովյան
Աբովյանում ավտոմեքենա է այրվել
Սեպտեմբերի 30-ին, ժամը 10։51-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Դարանի փողոցի վերջնամասում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Գագարին գյուղի սկզբնամասում այրվել է 15 հա խոտածածկույթ Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 30․5 հա տարածքում բռնկված հրդեհները Պարզվել է,…
Աբովյանում բռնկված հրդեհից կա մեկ տուժած
Սեպտեմբերի 4-ին, ժամը 12։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։…
Երևանում ու Աբովյանում քամու հետևանքով վնասվել են տանիքներ, կոտրվել ծառեր
Հուլիսի 11-ին, ժամը 19։50-ից 23։45-ը Ճգնաժամային կառավարման ազգային և Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն, Աջափնյակ, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան քաղաքի մի շարք փողոցներում վնասվել են շինությունների տանիքներ, գովազդային վահանակներ, ավտոմեքենաներ, կոտրվել են ծառեր և պոկվել էլեկտրական լարեր։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և…
Նորոգվում է Աբովյանի մուտքի խաչմերուկից դեպի Արզնի տանող ճանապարհը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ աշխատանքային այցի շրջանակներում դիտարկել ենք մարզում 2022 թ․ հիմնանորոգման ենթակա ճանապարհահատվածները։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: «Մասնավորապես, եղել ենք Աբովյանի մուտքի խաչմերուկից (դիսպանսերի դիմաց) դեպի Արզնի տանող ավտոճանապարհահատվածում. նախարարին ներկայացրել եմ ճանապարհահատվածի վատթար վիճակի և դրա հիմնանորոգման անհրաժեշտության մասին: Ուրախությամբ…
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղում է ձյուն․ ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի H21 ավտոճանապարհից դեպի Բերքառատ և Վարդաբլուր գյուղեր տանող ավտոճանապարհները (բուք) փակ են: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս…
Աբովյանի ողբերգական վթարից փրկված 15-ամյա աղջնակն անգիտակից է. մանրամասներ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Աբովյանում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, որի հետևանքով 5 մարդ է զոհվել։ Կա նաև մեկ տուժած, ով ծայրահեղ ծանր վիճակով հիվանդանոց է տեղափոխվել։ Այս մասով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում։ Նա գրել է, որ վթարից հետո գանգուղեղային ծանր վնասվածքներով ԲԿ է…
Ողբերգական ավտովթար Աբովյանում․ կա 5 զոհ և վիրավոր
Երեկ՝ փետրվարի 20-ին, ժամը 20:03-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Հանրապետական Հակատուբերկուլոզային Դիսպանսեր» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Մարտունու բնակիչը Opel-ով բախվել է երկաթե սյանը․ բռնկվել է հրդեհ Մեքենան ընկել է ձորակը․ 41-ամյա վարորդը մահացել է Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել…
Աբովյանում համայնքապետ դարձավ ԲՀԿ-ական Էդուարդ Բաբայանը
Աբովյան համայնքում կայացավ նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։ Նիստի ընթացքում Աբովյանի համայնքապետ ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Էդուարդ Բաբայանը։ Նշենք, որ Աբովյանում հաղթել է ԲՀԿ-ն՝ 46,1 տոկոս ձայնով։ 2-րդը ՔՊ-ն է՝ 37 տոկոսով, 3-րդը «Հանրապետությունը»՝ 12 տոկոսով, իսկ 4-րդը ՀՅԴ-ն՝ 5,1 տոկոսով։
ԲՀԿ-ական թեկնածուի մայրը Աբովյանում բռնվել է ընտրողների ցուցակը ձեռքին
Աբովյանում հայտնաբերվել է ԲՀԿ-ակա համամասնական ցուցակի ավագանու թեկնածուի մայրը, ով նաև Աբովյանի 4-րդ միկրոշրջանի շենքերից մեկի լիազորն է, տեղամաս է եկել ընտրողների ցուցակը ձեռքին և ընտրողներին ուղղորդելիս բռնվել է վստահված անձանց կողմից։
Սպանության փորձ՝ Աբովյան փողոցում. հարուցվել է քրեական գործ
Սեպտեմբերի 24-ին Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ 2021թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 02։44-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցից հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երկու անձ։ Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը, ովքեր Տավուշի մարզի բնակիչներ են՝ 23 և 24 տարեկան: Նախնական տվյալներով՝ 2021թ.…
Կրակոցներ Աբովյան փողոցում․ վիրավորներից մեկը նախկին ՀՀԿ-ականի որդին է․ Factor
Անցած գիշեր Աբովյան փողոցում հրաձգություն է տեղի ունեցել, որի արդյունքում վիրավորվել են 2 անձինք։ Այս մասին Factor-ը տեղեկացել է Ոստիկանության մամուլի բաժնի պետի տեղակալ Էդգար Ջանոյանից։ Վերջինս ասել է ժամը 03:10-ու 03:12-ին ահազանգեր են եղել հրազենային վնասվածքով քաղաքացիների՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին։ Ջանոյանի խոսքով՝ պարզվել է, որ այդ 2 քաղաքացիների ու անհայտ անձի միջև վիճաբանություն է…
Աբովյանում ամբողջությամբ հիմնանորոգվում է Հատիսի պողոտան
Օգոստոսի 11-ին ՀՀ Կոտայքի մարզպետարանը տեղեկացրել է, որ համայնքային այցի շրջանակներում Կոտայքի մարզպետը եղել է Աբովյան քաղաքում և համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի հետ շրջել Հատիսի պողոտայում, որը կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվում է: «Պետական բյուջեի աջակցությամբ կատարվում է շուրջ 1,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կապիտալ ասֆալտապատում, եզրաքարերի նորոգում և փոխարինում, ինչպես նաև՝ ամբողջությամբ արդիականացվել…
Աբովյան-Բալահովիտ ճանապարհին մեքենա է կողաշրջվել․ կա զոհ ու վիրավոր
Հուլիսի 14-ին, ժամը 03:42-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Բալահովիտ ավտոճանապարհին՝ երկաթգծի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթգծի արգելապատնեշին և…
Աբովյանում՝ ավտոտեխսպասարկման կետում, մեքենա է այրվել
Հուլիսի 12-ին, ժամը 08։46-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետից ծուխ է նկատվում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ավտոտեխսպասարկման կետում այրվում է ավտոմեքենա: Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը…
Աբովյանում ընտրողը փորձել է իր հետ դուրս բերել Քաղաքացիական պայմամագիր կուսակցության քվեաթերթիկը
Ընտրախախտման դեպք է գրանցվել Աբովյան քաղաքի 29/20 ընտրատեղամասում։ Ընտրողը փորձել է իր հետ դուրս բերել N3 Քաղաքացիական պայմամագիր կուսակցության քվեաթերթիկը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վստահված անձը FreeNews-ի հետ զրույցում հաստատել է դեպքի եղելությունը, նշելով որ վստահված անձինք արձանագրելով դեպքը դիմել էն հանձնաժողովի նախագահին, ապա ոստիակններին և կանխել են ընտրակեղծարարությունը։ Քաղաքացին վիճաբանության մեջ է մտել ոստիկանների հետ…