ագ

  • Արցախի ԱԳ նախարարը նամակ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին՝ Արցախի շրջափակման կապակցությամբ

    Արցախի ԱԳ նախարարը նամակ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին՝ Արցախի շրջափակման կապակցությամբ

    Հունվարի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման կապակցությամբ։ Նամակում ներկայացվել են շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, ինչպես նաև մարդկանց տառապանքները սաստկացնելու նպատակով Ադրբեջանի կողմից Արցախի Էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքի դիտավորյալ խափանումները։ Նամակում նշվում է, որ Ադրբեջանը, իր կանխամտածված գործողություններով,…

  • Հանդիպել են Հայաստանի և Լեհաստաի ԱԳ նախարարները

    Հանդիպել են Հայաստանի և Լեհաստաի ԱԳ նախարարները

    Հայաստանի ԱԳ նախարարը  պաշտոնական այցելել է Լեհաստան։ Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Զբիգնև Ռաուի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Քննարկվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-լեհական հարաբերությունների զարգացմանը և տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր։

  • Թուրքիան և Իսրայելը դեսպանների մակարդակով կսկսեն դիվանագիտական ​​հարաբերությունները

    Թուրքիան և Իսրայելը դեսպանների մակարդակով կսկսեն դիվանագիտական ​​հարաբերությունները

    Թուրքիան և Իսրայելը պատրաստվում են վերսկսել դիվանագիտական հարաբերությունները դեսպանների մակարդակով ու այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսել են։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն և Իսրայելի ԱԳ նախարար Յայիր Լապիդը հանդիպման ժամանակ անդրադարձել են նաև երկու կողմի դեսպանների նշանակման հարցին: «Թուրքիան Իսրայելի հետ աշխատանքներ է սկսել ներկայացուցչությունը դեսպանի մակարդակի…

  • Միրզոյանը հանդիպել է ռազմագերիների ծնողների և հարազատների հետ

    Միրզոյանը հանդիպել է ռազմագերիների ծնողների և հարազատների հետ

    Հունիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ծնողների և հարազատների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Միրզոյանն անդրադարձել է ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի՝ միջազգային բարձրաստիճան պաշտոնյաներին, խորհրդարանականներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին ներկայացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին, ապա պատասխանել ներկաների հարցերին: Արարատ…

  • Դուշանբեում Լավրովն ու Բայրամովը երկկողմ հանդիպում են անցկացրել

    Դուշանբեում Լավրովն ու Բայրամովը երկկողմ հանդիպում են անցկացրել

    Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են անցկացրել Դուշանբեում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում: Լավրովն անդրադարձել է ռուս-ադրբեջանական հարաբերություններին՝ նշելով, որ դրանք տեղափոխվել են որակապես նոր՝ դաշնակցային փոխգործակցության մակարդակ: ՌԴ գլխավոր դիվանագետն անդրադարձել է երկկողմ հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումներին, տնտեսական համագործակցությանը: «Այսօր մենք լավ հնարավորություն ունենք եռակողմ հանդիպում անցկացնել…

  • Արցախի ԱԳ նախարարը նամակներ է հղել միջազգային կառույցներին

    Արցախի ԱԳ նախարարը նամակներ է հղել միջազգային կառույցներին

    Հունվարի 12-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի մասնագիտացված մարմիններին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց հետ կապված իրավիճակի վերաբերյալ, հայտնում են Արցախի ԱԳՆ պաշտոնական կայքից։ Նամակներում, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանը,…

  • Azat TV

    Թուրքիան փորձում է իր ապակայունացնող քաղաքականությունը ներդնել Կովկասի տարածաշրջանում․ Զոհրաբ Մնացականյան

    Interfax լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունն ու ագրեսիան սպառնալիք է ներկայացնում իր հարևան բոլոր տարածաշրջանների համար: Այն հարցին, թե Թուրքիայի աջակցությունը Բաքվին «կրակի վրա յուղ է լցնում» և ճնշում է թե կոնֆլիկտի կարգավորման հնարավորությունը, նախարարը ընդգծել է, որ հուլիսի 12-ից հետո միջազգային հանրությունը բռնությունը դադարեցնելու…

  • ԱՄՆ-ն ամեն ինչ անում է, որ իր վրայից հանի միջազգային բազմակողմ պարտավորությունները. Լավրով

    ԱՄՆ-ն ամեն ինչ անում է, որ իր վրայից հանի միջազգային բազմակողմ պարտավորությունները. Լավրով

    «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է ԱՄՆ-ի վարած քաղաքականության մասին: Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունների գործողությունները խոսում են այն մասին, որ այդ երկիրն ամեն ինչ անում է, որպեսզի իր վրայից հանի բոլոր միջազգային բազմակողմ պարտավորությունները: «Երբ ԱՄՆ-ն որոշում է, որ Չինաստանը սպառնալիք է ներկայացնում, քանի որ չափազանց շատ է…

  • ԵԱՀԿ ղեկավարությունը ցանկանում է ուղևորվել Բելառուս

    ԵԱՀԿ ղեկավարությունը ցանկանում է ուղևորվել Բելառուս

    ԵԱՀԿ մամուլի ծառայությունից տեղեկացնում ենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ Էդի Ռաման, ինչպես նաև այս պաշտոնը ստանձնող հաջորդ նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն դիմել են Բելառուսի իշխանություններին, որպեսզի հանդիպպեն Բելառուսի իշխանության և ընդդիմությանը: Կազմակերպությունը հայտնել է, որ ուշադիր հետևում է երկրում տիրող իրավիճակին: ԵԱՀԿ-ից ընդգծել են «ԵԱՀԿ սկզբունքների և պարտավորությունների լիակատար պահպանման հրատապ անհրաժեշտությունը, ներառյալ…

  • ԵՄ-ն չի ճանաչում Բելառուսում կայացած ընտրությունների արդյունքները

    ԵՄ-ն չի ճանաչում Բելառուսում կայացած ընտրությունների արդյունքները

    Բելառուսում շարունակվում են բողոքի ցույցերը։ Իրենք բողոքը ներկայացնող քաղաքացիները պահանջում են չեղյալ համարել ընտրությունների արդյունքները և երկրի նախագահ ճանաչել Սվետլանա Տիխանովսկայային։ Այս ֆոնին Սվոլակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկը Twitter-ի իր էջում հայտարարել է, որ ԵՄ երկրների ԱԳ նախարարները եկել են համաձայնության այն հարցի շուրջ, որ Բելառուսում ընտրությունները կեղծվել են։ Նա նշել է, որ ԵՄ-ն…

  • Ֆրանսիան ամեն ջանք կգործադրի Ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծման համար

    Ֆրանսիան ամեն ջանք կգործադրի Ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծման համար

    Ֆրանսիայի խորհրդարանում ելույթի ժամանակ, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտնել է, որ Ֆրանսիան ամեն ջանք կգործադրի Ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծման հասնելու համար։   Նախարարը նշել է՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները մտահոգիչ են, հատկապես, որ բախումները ոչ թե բուն Ղարաբաղում էին, այլ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։ «Ռազմական լուծում լինել չի կարող։ Պետք է քաղաքական լուծում…

  • ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի ԱԳ նախարարի հետ

    ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի ԱԳ նախարարի հետ

    Մայիսի 20-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Ասլովի հետ։ Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին ազգային մակարդակներում նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման շուրջ: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն հայտնեց Տաջիկստանի իշխանություններին՝ համավարակով պայմանավորված իրադրությունում հայ համայնքին տեղում ցուցաբերած աջակցության համար և ընդգծեց վերջիններիս կամրջող դերակատարությունը երկու երկրների միջև…

  • Չարթերային թռիչքներ շարունակվելու են կազմակերպվել. Ավետ Ադոնց

    Չարթերային թռիչքներ շարունակվելու են կազմակերպվել. Ավետ Ադոնց

    Ապրիլի 21-ին լրագրողների հետ կայացած ասուլիսի ժամանակ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը խոսքում նշեց, որ Հայաստանի ԱԳՆ-ն տեղյակ է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցածից, որտեղից նախօրեին Հայաստանի քաղաքացիներին վտարել են: Փոխնախարարը նշեց, որ չարթերային չվերթներ շարունակվում են կազմակերպվել և ոչ ոք չի մոռացվել: Փոխնախարարը միաժամանակ արտասահմանում գտնվող հայրենակիցներին հորդորեց ենթարկվել ընդունող երկրի իշխանությունների պահանջներին և եթե…

  • ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի մամուլի ասուլիսը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

    ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի մամուլի ասուլիսը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

    Այսօր՝ ապրիլի 21-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի մամուլի ասուլիսը: Թեման` արտերկրում ՀՀ քաղաքացիների կողմից բարձրաձայնվող հարցերի հասցեագրում, միջազգային համագործակցությունն է: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/3904107176296272/?__xts__[0]=68.ARBakxMojsjRhPnQvNVAE7HJbMOZMg0W1AtPQ8fGsHTa7Jvqk5q5qyixS7ogzvzCJQD0Gdrl50ZV5WRQbiUGp2JU3XTgLeGfrJ8aaEFoeYdhzb9pZUJjiYxP-Bp6o0cxW2KPVesXDpvAttvbL6Uvq_tUaTakyPXg3Bx7Vdgt1JCTyX9Pww-eMm7sfZNviIPvMvldq9NYFTsRP6EnCpq7QOe3TDybOyFy2qXh-uXhRtjplgeus1WNCJgNHJNDyl9HZ7r97p37Nl9yuC-8nc7srRgmhillZVCRePDviFp2kfT_aW0VwO-UJpTn_vpn4qHzfoEAtsAmWsc29y7DEcgwdF8jf1vBzfnycI7eLQ&__tn__=-R

  • Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարարի հետ

    Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարարի հետ

    «Ապրիլի 15-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ իր հույն գործընկերոջ՝ Նիկոս Դենդիասի հետ: Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձ կատարեցին նոր տիպի կորոնավիրուսի հետագա տարածման կանխարգելման և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակում ձեռնարկվող քայլերին: Նախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից իր զորակցությունը հայտնեց եղբայրական հույն ժողովրդին՝ համավարակի դեմ…