ԱԳՆ կոչը՝ Ադրբեջանին
Դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու ամոթալի փորձերը. ԱԳՆ կոչը՝ Ադրբեջանին
Մայիսի 11-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ դիմելով սադրիչ և ագրեսիվ գործողությունների, ականանետների և հրետանային միջոցների կիրառմամբ կրակ են բացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Հայկական կողմն ունի վիրավորներ: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման այս…

