ագրեսիայի հետևանքներ

  • Ֆրանսիան  կգնահատի Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները. Ֆրանսիայի ՊՆ նախարար

    Ֆրանսիան կգնահատի Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները. Ֆրանսիայի ՊՆ նախարար

    Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Քննարկել ենք իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին: Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, իսկ ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան իրենց նախնական դիրքեր»,- գրել է նա: Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պատվիրակություն կուղևորվի Հայաստան` իրավիճակը գնահատելու համար: