ԱԳ նախարար

  • Թբիլիսիում քիչ առաջ մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։ Հանդիպման օրակարգի, քննարկվելիք հարցերի մասին տեղեկություններ չեն հրապարակվում։ https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10156048171597434

    Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Մամուկա Բախտաձեի հետ
  • Վաշինգտոնում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 19-ին հանդիպեց Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Ալմագրոյի հետ։ Անդրադառնալով նախօրեին Վաշինգտոնում կայացած Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովի աշխատանքներին՝ երկուստեք կարևորվեց կրոնական ազատության սահմանափակման և կրոնի և հավատքի հիման վրա բռնության կամ խտրականության դրսևորումների դեմ միջազգային հանրության կողմից միասնական ջանքերի գործադրումը: Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի…

    Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարին
  • ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 18-ին կմեկնի ԱՄՆ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարել է ԱԳ նախարարությունը: Հայտարարության մեջ նշվում է. «Հուլիսի 18-ին Վաշինգտոնում կայանալիք «Կրոնի ազատության նախարարական համաժողովին» մասնակցելու նպատակով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ։ ԱԳ նախարարը համաժողովին հանդես կգա ելույթով»: https://www.facebook.com/MFA.Armenia/photos/a.1180212945338233/3404085009617671/?type=3&theater

    Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ
  • Հուլիսի 9-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցելու է Սլովակիայում կայանալիք «Անցյալի գործողություններից ապագա կանխարգելման. ԵԱՀԿ դերը Եվրոպայում և անդին կայունությունը խթանելու մեջ» խորագրով ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպմանը: Հանդիպմանը նախարարը հանդես կգա ելույթով:

    Զոհրաբ Մնացականյանը կգործուղվի Սլովակիա
  • Հունիսի 25-ին Ժնևում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Մայքլ Մոլլերի հետ: Զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստանի և ՄԱԿ Ժնևյան գրասենյակի տարբեր կառույցների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և դրանց աշխատանքներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը, որը նպաստում է երկրում մարդու իրավունքների և ժողովրդավարության խթանմանը։ Զոհրաբ Մնացականյանը և Մայքլ Մոլլերը մտքեր փոխանակեցին Կայուն…

    Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրենի հետ
  • Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթ է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանի բարձր մակարդակով հանդիպմանը, որը ներկայացնում ենք ստորև. «Տիկին Բարձր հանձնակատար, Հարգելի պարոն նախագահ, Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ մասնակցել Մարդու իրավունքների խորհրդի նիստին: Մեկ տարի առաջ Հայաստանի ժողովուրդն ի ցույց դրեց իր ամուր հանձնառությունը…

    Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է բացահայտորեն արհամարել միջազգային հանրային կարծիքը. Զոհրաբ Մնացականյանի ելույթը
  • Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաշինգտոնում Մնացականյան-Պոմպեո հանդիպում տեղի չի ունենա: Փոխարենը Մնացականյանը կհանդիպի Բոլթոնին: Ըստ իմ տեղեկությունների, Վաշինգտոնում ԱԳ նախարար-Պետքարտուղար երկկողմ հանդիպում կրկին տեղի չի ունենա (վերջին 4 տարում նման հանդիպում տեղի չի ունեցել): Կհանդիպեն Մնացականյանն ու Ջոն Բոլթոնը: Ոչ, սա չի նշանակում, որ Պետդեպից զատ այլ կառույց է զբաղվելու ԼՂ…

    Վաշինգտոնում Մնացականյանը կհանդիպի Բոլթոնին
  • ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը: Անհամբեր սպասում եմ Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որպեսզի քաջալերեմ նրանց միջև ընթացող երկխոսությանը: ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, – գրել է Բոլթոնը: Looking forward to meetings later this week with the Foreign…

    Բոլթոնը անդրադարձել է Մնացականյան-Մամեդյարով սպասվող հանդիպմանը
  • Հունիսի 20-ին Վաշինգտոնում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո նախատեսվում է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: «Հունվարին Փարիզում և ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպումներից հետո քննարկումներ էին ընթանում ԱԳ նախարարների միջև հաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։ Ինչպես նախկինում, այս անգամ ևս, մասնակիցների միջև…

    Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հունիսի 20-ին կհանդիպեն
  • Ապրիլի 30-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով գերիների փոխանակման օգտին՝ հակամարտության գոտիներում վստահության հաստատման համար: «Մենք միշտ էլ բոլոր դեպքերում հանդես ենք գալիս նման իրավիճակների սպառիչ մարդասիրական լուծման օգտին, ներառյալ աճյունների փոխանակումը, ռազմագերիների փոխանակումը «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով: Եվ…

    Գերիների փոխանակումը կնպաստի հակամարտության գոտիներում վստահության մթնոլորտի հաստատմանը. Լավրով
  • Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն քայլ է մեր արդարությունը վերականգնելու, այլև քայլ է՝ ուղղված ցեղասպանությունների կանխարգելմանը: Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման հնարավորություններին, Մնացականյանն ասաց, որ, ցավոք, դա քիչ հավանական է, քանի որ Անկարայից եկող ուղերձները ոչ միայն հուսադրող չեն, այլև քննադատության…

    Մենք պարտավոր ենք հետևողականորեն աշխատել արդարությունը վերականգնելու համար. Զոհրաբ Մնացականյան
  • 1915թ․ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը սկսվել է ըստ նախապես մշակված ծրագրի, որի նպատակն ամբողջ ժողովրդի ոչնչացնումն էր՝ պայմանավորված ազգային պատկանելությամբ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ռուանդական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` պատասխանելով լրագրողի` որքա՞ն էր Հայոց ցեղասպանության զոհերի թիվը, ոմանք նշում են 1․5 միլիոն, մյուսները՝ 800…

    ԱԳ նախարարը Ռուանդայում խոսել է Հայոց ցեղասպանությունից
  • Վերջին մի քանի ամիսներին Թուրքիայում լուրեր են շրջանառվում նոր քաղաքական կուսակցություն հիմնվելու մասին: Դրանք ապացուցվեցին, երբ փետրվարի սկզբին ստեղծվեց yenibirbarti.org («Մի նոր կուսակցություն») կայքը, որում, իրենց աջ կենտրոնամետ անվանելով, նշում են, որ շարունակվում ենկուսակցություն հիմնելու աշխատանքները, և սպասվում է, որ կուսակցությունն իր մասին կհայտարարի մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից հետո. հաղորդում է gazeteduvar.com.tr-ը: Կայքում կարելի…

    Էրդողանի նախկին թիմակիցները նոր կուսակցություն են հիմնում
  • Դեկտեմբերի 4-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ ԱԳ նախարարների նստաշրջանի շրջանակներում անցկացվող՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Այցի ընթացքում նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։

    Հայաստանի արտգործնախարարը կայցելի Բրյուսել