Ադամ Լալլանա
«Լիվերպուլի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ ակումբը երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Ադամ Լալլանայի հետ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: 32-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրն ավարտվելու էր հունիսի վերջին: «Լիվերպուլը» որոշել է նոր կարճաժամկետ պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ: Անգլիայի 2019/20 թվականների առաջնությունը, որն ընդհատվել է կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով, վերսկսվելու է հունիսի 17-ին: Հունիսի 21-ին «Լիվերպուլը» կխաղա «Էվերթոնի» հետ:…