ադան
Թուրքական Ադանա նահանգում այսօր տեղի է ունեցել խոշոր ավտովթար։ Կողաշրջվել է տասնյակ մարդկանց տեղափոխող ավտոբուս։ Պատահարի հետևանքով առնվազն երկու մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Ավտոբուսի բոլոր ուղևորները, ըստ նախնական տվյալների, եղել են Թուրքիայի քաղաքացիներ։ Նրանցից 23-ը տեղափոխվել են մոտակա բժշկական կենտրոն։ Պատահարի պատճառների մասին վարկածներ առայժմ չեն հրապարակվում։