Ադելիա Պետրոսյան
Հայ գեղասահորդուհին պատմական արդյունք է գրանցել․ 2 քառակի ռիթբերգեր՝ մեկ կատարման ընթացքում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ռուսաստանաբնակ հայազգի 14-ամյա գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը ֆանտաստիկ արդյունք է գրանցել երեկ կայացած Ռուսաստանի առաջնության ազատ ծրագրում։ Աղջնակը իր ելույթի սկզբի հատվածներում 2 անգամ կատարել է, այսպես կոչված, քառակի ռիթբերգեր։ Ինչպես հայտնում է սպորտային իրադարձության մեկնաբանը, ոչ ոք գեղասահքի պատմության մեջ, այդ թվում՝ տղամարդկանց, չի արել 2 քառակի ռիթբերգեր՝ մեկ ելույթի ժամանակ։ https://www.youtube.com/watch?v=sbrnwEuTtkk
Ադելիա Պետրոսյանն Արցախ ստեղծագործության ներքո հաղթել է Ռուսաստանի գավաթի երրորդ փուլում
Սոչիում անցկացվող գեղասահքի Ռուսաստանի գավաթի երրորդ փուլում 13-ամյա հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթանակ է տարել: Նա ելույթ է ունեցել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո: Տեսանյութը` Первый канал-ի: https://youtu.be/CThQs8Xm7OE