Ադրբեջանական լրատվամիջոցներ
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են․ Տոյվո Կլաար
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են: Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ «Սահմանների սահմանազատման վերաբերյալ իրական բանակցություններ են անհրաժեշտ, և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով` համաձայնեցված գործընթացի շրջանակներում»,- ասված է գրառման մեջ:
Արցախում ականի վրա երկու ադրբեջանցի է պայթել
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում շինարարական ընկերության ադրբեջանցի երկու աշխատակից վիրավորվել է ականների պայթյունից: Հակահետևակային ականների պայթյունի հետևանքով Թահիր Մահմուդովի և Յասին Մեհրալիևի ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:
Ադրբեջանական ԶԼՄ-ների միջոցով տարածվող լուրերը, որ հայկական կողմը զոհեր ունի, բացարձակ ապատեղեկատվություն են
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ի գրառմամբ հայտնում է. «Ադրբեջանական լրատվամիջոցների, տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող լուրերն ու տեսանյութերն այն մասին, թե իբր նախօրեի ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր ունի, բացարձակ ապատեղեկատվություն է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի միայն 6 վիրավոր»: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/855991431903452