ադրբեջանական սադրանքի հետևանքով
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր: Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ՝ զինծառայողների ընտանիքներին պատշաճ, սահմանված կարգով իրազեկելուց հետո: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է այս գիշեր Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված ՊԲ զինծառայողների անունները. Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադևոսյանը, Գագիկ Բալայանը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: