Ադրբեջանի դեմ
Եվրախորհրդարանը 2 բանաձև է ընդունել` ԵՄ-ին կոչ անելով անհապաղ և հստակ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
Եվրախորհրդարանն ընդունել է 2 բանաձև, որոնցում Եվրամիությանը կոչ է արել անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: ԵԽ-ն խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ, կոչ արել Ադրբեջանի իշխանություններին թույլ տալ հայ բնակչության անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ և ամուր երաշխիքներ տրամադրել նրանց…
ՄԱԿ-ի դատարանը հոկտեմբերի 12-ին նիստ է նշանակել Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ
Հաագայում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հոկտեմբերի 12-ին լսումներ է նշանակել Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ՝ Ռասայական խտրականության վերացման մասին կոնվենցիայի համաձայն, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ կապված, ասվում է դատարանի հաղորդագրության մեջ։ Հայաստանը կոչ է արել դատարանին ժամանակավոր միջոցներ կիրառել Բաքվի դեմ։ Իր հայցում Երևանը խնդրում է դատարանին պարտավորեցնել Բաքվին զերծ մնալ ցանկացած միջոցից, որը…
ՄԻԵԴ-ը մերժել է ՀՀ` Ադրբեջանի դեմ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը: Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից: Միևնույն ժամանակ Դատարանն իր որոշման մեջ նշել է, որ շարունակում է ուժի մեջ մնալ դեռևս 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված և նույն թվականի նոյեմբերի 3-ին ընդլայնված միջանկյալ…
Հայաստանը Ադրբեջանի դեմ ՄԱԿ-ի միջազգային դատարան հուշագիր է ներկայացրել. Կիրակոսյան
2023 թ. հունվարի 23-ին Հայաստանն Ադրբեջանի դեմ ՄԱԿ-ի միջազգային դատարան է ներկայացրել հուշագիր «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի մեկնաբանման և կիրառման վերաբերյալ գործով, որում մանրամասն հաշվետվություններ կան Ադրբեջանի կողմից Կոնվենցիայի՝ տասնամյակներ շարունակվող լուրջ խախտումների վերաբերյալ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի դեմ պահանջ տեսանյութերում երևացող զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության համար
Երեկվանից համացանցում տարածվում են տեսագրություններ, որտեղ երևում են հայ ռազմագերիներ, որոնք փաստացի գտնվում են ադրբեջանցի զինծառայողների վերահսկողության տակ։ «Ի լրումն մեր երեկվա՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի, Եվրոպական դատարան ենք ներկայացրել միջանկյալ միջոց կիրառելու լրացուցիչ պահանջ տեսանյութերում երևացող զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության համար»,- նշված է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի հաղորդագրության մեջ։





