Ադրբեջանի ԶՈՒ-ն
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ-ն:
ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 01:35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Նորաբակի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ-ն@
Օգոստոսի 27-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հունիսի 13-ին օրվա ընթացքում և երեկոյան ժամերին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 14-ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Մայիսի 21-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Այդ մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից: Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի 22-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Ժամը 19:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վերին Շորժայի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 20:10-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: