Ադրբեջանի ԶՈՒ-ն 3 ական է արձակել

  • Հունիսի 10-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։ Ժամը 12։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետից 3 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրել է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

    Ադրբեջանի ԶՈՒ-ն 3 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ. Արցախի ՊՆ