Ադրբեջանի ռազմական տեղաշարժեր
Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին, անդրադառնալով Արցախում ադրբեջանական կողմի վերջին սադրանքին, հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմական տեղաշարժերը խաթարում են տարածաշրջանի անվտանգությունը: Նրա կարծիքով՝ Ադրբեջանի որոշ պաշտոնյաներ ցանկանում են փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը, իսկ Իրանը բազմիցս զգուշացրել է, որ տարածաշրջանի երկրների աշխարհագրական սահմանների փոփոխությունը վտանգավոր է և ոչ հօգուտ տարածաշրջանի:…