Ադրբեջանի սպառնալիքները զսպելու համար
Պետք է ձեռնարկել միջոցներ Ադրբեջանի սպառնալիքները զսպելու համար. Ջոն Ինյարիտու
Իսպանիայի Կոնգրեսի անդամ Ջոն Ինյարիտուն տեսաուղերձ է հրապարակել Գորիսից: «Բարի լույս Գորիսից: Այս քաղաք են ժամանում Լեռնային Ղարաբաղում / Արցախում էթնիկ զտումներից փախչող հազարավոր հայեր։ Բացի մարդասիրական օգնության ծավալի անհրաժեշտ ավելացումից, պետք է նաև ձեռնարկել միջոցներ Ադրբեջանի սպառնալիքները զսպելու համար»,- ասել է իսպանացի կոնգրեսականը: