Ադրբեջանում
Ադրբեջանում ավտոբուսների տոմսեր են վաճառվելու Արցախ մեկնելու համար
Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը հաղորդել է, որ հուլիսի 25-ից ավտոբուսների կանոնավոր երթուղիների տոմսեր են վաճառվելու Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներ մեկնելու համար։ Տոմսեր ձեռք բերելու համար նախարարությունը ինտերնետային պորտալ է ստեղծել, որտեղ գնորդը պետք է ներբեռնի անձը հաստատող փաստաթղթի տվյալները և տոմսը միայն նրան է վաճառվելու, չի թույլատրվում տոմսը փոխանցել այլ քաղաքացու։ Դեպի Աղդամ և Շուշի ավտոբուսային…
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբեջանի Հաջիգաբուլի շրջանում 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին ասվում է երկրի Սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է Հաջիգաբուլի շրջանի Գոբուստան կայանից 32 կմ հարավ՝ 11 կմ խորության վրա։ Տուժածներ, ավերածություններ չկան:
Կայծակի հարվածից Ադրբեջանում երկու սահմանապահ է մահացել
Ադրբեջանի պետական սահմանային ծառայության երկու զինծառայող է մահացել կայծակի հարվածից։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 9-ին Լենքորանի սահմանապահ ջոկատի պաշտոնական տարածքում։ Մասնավորապես, զոհվել են մայոր Բախիշ Բախիշլին և զինծառայող Ալի Նագիևը։ Հստակեցվում է, որ սահմանապահները զոհվել են պետական սահմանը պաշտպանելու համար ծառայություն կատարելիս։
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Ադրբեջանում այսօր հերթական երկրաշարժն է գրանցվել։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները՝ նշելով, որ Սաաթլիի շրջանում գրանցված ցնցման ուժգնությունը կազմել է 3,9 մագնիտուդ։ Լրավտամիջոցները միաժամանակ նշում են, որ սեյսմիկ ծառայության հանրապետական կենտրոնի տվյալներով՝ Սաաթլիի և Սաբիրաբադի շրջանների սահմանին 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ադրբեջանում նորից երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբեջանի Շամախիի շրջանում երկրաշարժ է գրանցվել՝ 3,2 մագնիտուդ ուժգնությամբ։ Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում և հարակից շրջաններում կազմել է 3 բալ։ Օջախը եղել է 5 կմ խորության վրա։
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Ադրբեջանում՝ Աղդաշի շրջանում, 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են տեղի լրատվամիջոցները: Ինչպես հայտնել են Ադրբեջանի ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից, տեղական ժամանակով ժամը 10:35-ին երկրաշարժ է տեղի ունեցել Աղդաշի շրջանում՝ Մինգեչևիր կայարանից 23 կմ հարավ-արևելք։
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Ադրբեջանի հարավ-արևելքում՝ Նեֆթչալայում, երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվականները, այս մասին հայտնել են Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,8 մագնիտուդ։
Ադրբեջանում երկու երկրաշարժ է գրանցվել
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին ժամը 06:09-ին Կասպից ծովում 3,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 62 կիլոմետր խորության վրա։ Իսկ առաջին երկրաշարժն արձանագրվել է տեղական ժամանակով ժամը 00:58-ին`Մասալլիում, որի ուժգնությունը կազմել է 3,5 մագնիտուդ: «Երկրաշարժի հետազոտությունների բյուրոյի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Մասալլի շրջանում՝ Լենքորան կայարանից 29 կմ հյուսիս»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբեջանի Ղուբայի շրջանում տեղի է ունեցել 3,3 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացրել է «Арцах Новости»-ն։ Նշվել է, որ էպիկենտրոնը գտնվել է 42 կիլոմետր խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները չեն զգացվել։
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է երկրի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 10:27-ին Ջալիլաբադ սեյսմիկ կայանից 9 կմ դեպի արեւմուտք։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 18 կմ խորության վրա։
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել, այս անգամ՝ 3,1 մագնիտուդ ուժգնությամբ։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Նշենք, որ երեկ նույնպես Ադրբեջանում երկրաշարժ էր գրանցվել՝ 3,3 մագնիտուդ ուժգնությամբ։
Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվում այցելել են գերեվարված հայերին
Հայաստանում կառույցի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերին» հայտնել է՝ որպես չեզոք միջնորդ, շարունակում են պարբերական այցերը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են գերեվարված հայ անձանց: Նշվում է, որ կոմիտեն չի հրապարակում Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերաբերյալ վիճակագրական տվյալներ։ Հուլիսի 3-ին 15 հայ գերիների վերադարձից հետո…