ադրբեջանցի

  • Ադրբեջանցի զինվոր է ինքնասպան եղել

    Ադրբեջանցի զինվոր է ինքնասպան եղել

    Ադրբեջանցի զինվորն ինքնասպան է եղել։ Դեպքը տեղի է ունեցել Արցախի օկուպացված Քարվաճառ շրջանում տեղակայված զորամասում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զինծառայող Նահիդ Ազիմամեդովն ինքնասպան է եղել։ Հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հոդվածով։

  • Ադրբեջանցիները Գրադով հարվածել են Քարաշենի ուղղությամբ. շինություններ են վնասվել

    Ադրբեջանցիները Գրադով հարվածել են Քարաշենի ուղղությամբ. շինություններ են վնասվել

    Սյունիքի մարզի Քարաշեն գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը հարվածել են «Գրադ» զինատեսակով։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ հրետակոծության հետևանքով վնասվել է տեղի հանդիսությունների սրահի տանիքը և պատը։ Սրահի և հարակից շինությունների ապակիները կոտրվել են։ Թղթակիցը շեշտում է, որ հարվածները եղել են գիշերը` ժամը 01։00–ի սահմաններում, տուժածներ չկան։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի…

  • Ադրբեջանցի զինվորը հայկական գերեզմաններից հանել է դիակի գլուխը և կապել մեքենային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ադրբեջանցի զինվորը հայկական գերեզմաններից հանել է դիակի գլուխը և կապել մեքենային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ադրբեջանցի զինվորը հայկական գերեզմանատան գերեզմաններից մեկից հանել է դիակի գլուխը, նախ այրել, ապա կապել մեքենայի հետևից և ուրախությամբ վարել։ Տեսանյութը Twitter-ի իր էջում հրապարակել է ադրբեջանցի բլոգերը օգոստոսի 7-ին։ «Ինչ-որ մեկը վերջ կտա՞ այս անմարդկային վերաբերմունքին: Այս զինվորների մեջ խելացի հրամանատար չկա, որ կանգնեցնի նրանց»,- գրել է ակտիվիստը։ https://twitter.com/mirzali_fr/status/1556354614123012096?s=25&t=8hsuIYqJyzwzxqtxVhpfTA&fbclid=IwAR1osroHtTRvotpyrn3591cKk_HiidCVl-FnjWqXKK4BoG8TwqHEh29t7HE

  • 44-օրյա պատերազմի մասնակից ադրբեջանցին ինքնասպան է եղել

    44-օրյա պատերազմի մասնակից ադրբեջանցին ինքնասպան է եղել

    Ադրբեջանի քաղաքացի 33-ամյա Ռուսլան Արդատևն ինքնասպան է եղել: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նա ինքնասպան է եղել իր սեփական տանը՝ կոկորդը վնասելու եղանակով: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաստատել է տեղեկությունը՝ հայտնելով, որ այս փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։ Արդատևը 2020 թվականի դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի նախագահի հրամանագրով պարգևատրվել է:

  • Ջրականում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

    Ջրականում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

    Ջրականում (Ջեբրայիլ) ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել: Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ ադրբեջանցին վիրավորվել է շինարարական աշխատանքներ կատարելիս: Տղամարդու ոտը անդամահատվել է:

  • Հայ աղջիկը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցու

    Հայ աղջիկը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցու

    Մոսկվայում ազգությամբ հայ, 23-ամյա Դիանա Մարտիրոսյանը, որը զբաղվում է մարտեր առանց կանոնների սպորտաձևով, ունի 9 մեդալ և բազմաթիվ պատվոգրեր, ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցու: Այս մասին հայտնել է yerkramas.org-ը։ Ադրբեջանցիները եղել են 23, 19 և 24 տարեկան։ Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկի տարածքում գտնվող սրճարանի մոտ։ Դիանան մարզասրահից տուն վերադառնալիս է…

  • Սամվել Գրիգորյանը 1/8 եզրափակչում հաղթել է ադրբեջանցու

    Սամվել Գրիգորյանը 1/8 եզրափակչում հաղթել է ադրբեջանցու

    Բելգրադում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում 77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը իր երկրորդ հաղթանակն է տարել։ Իսկ 1/8 եզրափակչում նա 5-1 հաշվով հաղթանակ է տարել ադրբեջանցի Գուրբան Գուրբանովի հետ։  

  • Ադրբեջանի ընդդիմադիր ակտիվիստները հետապնդումների են ենթարկվում նաև երկրի սահմաններից դուրս. BBC

    Ադրբեջանի ընդդիմադիր ակտիվիստները հետապնդումների են ենթարկվում նաև երկրի սահմաններից դուրս. BBC

    Ադրբեջանից 2010-ական թվականներին հեռացան տասնյակ ընդդիմադիր ակտիվիստներ, լրագրողների և իրավապաշտպաններ, քանի որ այդ երկրում նրանց բնակվելը վտանգավոր էր դարձել: Պաշտոնական Բաքուն կատեգորիկ կերպով հերքում է փաստը, որ որևէ կերպ հետաքրքրված է քաղաքական էմիգրանտներով, սակայն միայն 2021 թվականին նրանցից երեքը մահացան դեռևս անհայտ հանգամանքներում: Եվրոպայում բնակվող ընդդիմադիր ադրբեջանցիներին հետևում են, հարևան երկրներ մեկնածներին բռնի ուժով տեղափոխում…

  • Մարտակերտի տներից մեկը ներխուժած ադրբեջանցու վերաբերյալ գործն ուղարկվել է Քննչական կոմիտե

    Մարտակերտի տներից մեկը ներխուժած ադրբեջանցու վերաբերյալ գործն ուղարկվել է Քննչական կոմիտե

    Օրերս Արցախի Մարտակերտ քաղաքում բնակարաններից մեկում ադրբեջանական զինծառայող էր հայտնաբերվել, ով բերման էր ենթարկվել և ձերբակալվել էր։ Տվյալ միջադեպի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Հետաքննությունը ավարտելու հիմքով գործը փոխանվել է Քննչական կոմիտե։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության դատախազության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ իրականացվում է նախաքննություն։

  • Ադրբեջանցին Ակնայում վիրավորվել է ականի պայթյունից

    Ադրբեջանցին Ակնայում վիրավորվել է ականի պայթյունից

    Օգոստոսի 6-ին «Սպուտնի Ադրբեջան»-ը հաղորդել է, որ Ադրբեջանի ականապատ տարածքների գործակալության (ANAMA) աշխատակից Ֆարիդ Ալիևն Ադրբեջանի կողմից օկուպացրած Ակնայում պայթել է ականի վրա։ Գործակալության աշխատակիցը պայթել է նոր ճանապարհի հատվածում ականազերծման աշխատանքներ իրականացնելիս։ Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած ադրբեջանցուն տեղափոխել են հիվանդանոց։  

  • Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերին մահացած են գտել Թբիլիսիում

    Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերին մահացած են գտել Թբիլիսիում

    Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում մահացած են գտել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բակիխանովին, ով ակտիվ քննադատության էր ենթարկում Ադրբեջանի նախագահին ու կառավարությանը։ Այս մասին հայտնում է JAMnews-ը։ Նշվում է, որ Բակիխանովին մահացած գտել են Թբիլիսիի իր բնակարանում։ Մինչև Վրաստան տեղափոխվելը Բակիխանովը այս տարվա մայիսի 7-ին ձերբակալվել էր Ադրբեջանում՝ բողոքի ակցիայի ընթացքում։ Հետո նա ասել էր, որ իրեն…

  • Ադրբեջանցիների աներկբայորեն պիտի դուրս գան ՀՀ տարածքից․ Փաշինյան

    Ադրբեջանցիների աներկբայորեն պիտի դուրս գան ՀՀ տարածքից․ Փաշինյան

    ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր Սյունիքում քարոզարշավի ընթացքում անդրադարձավ սահմանային իրավիճակին։ Նա ասաց, որ ադրբեջանցիներն աներկբայորեն պիտի դուրս գան ՀՀ տարածքից ու այս տեսակետը պաշտպանում է ողջ միջազգային հանրությունը։ Նրա խոսքով՝ իրենց պատկերացումը հետևյալն է․ ռուս սահմանապահներ են կանգնում սահմանային կետերի երկայնքով ու միջազգային դիտորդների հովանու ներքո տեղի է ունենում Սոթքից…

  • Ադրբեջանցիներն ազատ են արձակել Տեղ գյուղի 2 բնակիչներին

    Ադրբեջանցիներն ազատ են արձակել Տեղ գյուղի 2 բնակիչներին

    Հունիսի 12-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի` Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում, մարզի գյուղերի երկու բնակիչ, իրենց տրակտորներով, տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ միջադեպից քիչ հետո ժամանած հայ դիրքապահների և ռուս խաղաղապահների` ադրբեջանցի զինվորականների հետ բանակցություններից հետո գյուղացիներն ազատ են…

  • Ադրբեջանցիները 5 մետր առաջ են գալիս, 5 մետր հետ գնում․ Խոզնավարի գյուղապետ

    Ադրբեջանցիները 5 մետր առաջ են գալիս, 5 մետր հետ գնում․ Խոզնավարի գյուղապետ

    Խոզնավարի գյուղապետ Վարո Գրիգորյանի խոսքով՝ ադրբեջանցիները 5 մետր առաջ են գալիս, հետո էլ 5 մետր հետ գնում, բայց այս պահին իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է, լարվածություն չկա։ Այս մասին Գրիգորյանն ասել է ArmLur-ին։ Նա ասել է, որ գյուղի տղամարդիկ կամավորագրվել են և սպասում են հրամանի։ Բոլորի տրմաադրությունը բարձր է, իսկ համարձակությունը՝ տեղը։

  • Արցախի գրավյալ տարածքներում ականի պայթյունների հետևանքով զոհվել է 20 ադրբեջանցի

    Արցախի գրավյալ տարածքներում ականի պայթյունների հետևանքով զոհվել է 20 ադրբեջանցի

    Ադրբեջանում վերահսկվող գրավյալ տարածքներում անվտանգության վատ կազմակերպման պատճառով շարունակում են ադրբեջանցիներ զոհվել: Ադրբեջանի արտգործնախարարության տեղեկացմամբ անցյալ տարվա նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքներում ականների պայթյունների հետևանքով զոհվել է Ադրբեջանի 20 խաղաղ բնակիչ և զինվորական: «Ականի պայթյունի զոհ են դարձել Ադրբեջանի 14 քաղաքացիական անձ և 6 զինվորական»,- ասվում է հաղորդագրության մեջ: