Ազատություն Սաակաշվիլի
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցներում սկսել են գրառումներ հայտնվել՝ ի պաշտպանություն երկրի նախկին նախագահ, ընդդիմադիր գործիչ Միխեիլ Սաակաշվիլիին։ «Ազատություն Սաակաշվիլիին», – վրացերենով այսպիսի գրառումներ են հայտնվել փողոցներում։ Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 1-ին։ Նա հենց նույն օրը հացադուլ է հայտարարել ու մինչ այժմ գտնվում է հացադուլում։