ազատ է արձակվել
Գևորգ Պետրոսյանն ազատ է արձակվել
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ազատ է արձակվել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գևորգ Պետրոսյանի շահերի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը: «Գևորգ Պետրոսյանը քննիչի որոշմամբ ձերբակալումից ազատ արձակվեց, գոնե ինձ համար տեսանելի է, որ կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածը չի հաստատվում»,- գրել է Ասլանյանը։ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը…
50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել Դավիթ Գալստյանը
Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին: Այս մասին հայտնել է նրա պաշտպան Արմեն Անդրիկյանը: Պաշտպանը նշել է, որ ներկայումս զբաղվում են ընթացակարգային հարցերով, որից հետո Գալստյանը ազատ կարձակվի:
Արմեն Չարչյանն ազատ է արձակվել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ այսօր որոշում կայացրեց ազատ արձակել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին։ Խափանման միջոց ընտրվեց ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Նշենք, որ երեկ Սահմանադրական դատարանն արձանագրել էր, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավոր դառնալու պահից չի կարող պահվել անազատության մեջ։ «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն…
Խաչատուր Սուքիասյանի եղբայրը ազատ է արձակվել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանն ազատ է արձակվել։ Փաստինֆոի տեղեկությունները հաստատեց փաստաբան Գոռ Միքայելյանը՝ նշելով, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, բավարարել է Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 50 մլն դրամը։ Գրավի գումարն արդեն փոխանցվել է դատարանի դեպոզիտ հաշվին, ինչից հետո Սուքիասյանն ազատ…




