ազբ
Ասիական զարգացման բանկի վարկային համաձայնագիրն ու կառավարության անարդյունավետ քաղաքականությունը
Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 15-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր – Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծին: Ըստ նախագծի հիմնավորման, համաձայնագիրը նպատակ ունի ապահովել «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի կատարումն ու ֆինանսավորել պետական բյուջեի պակասուրդը։ Ըստ ՀՀ կառավարության, բյուջեի…
Հայաստանի մարզերում կընդլայնվի էլեկտրաէներգիայի հասանելիությունը
Ասիական զարգացման բանկի պաշտոնական կայքը հայտնում է, որ (ԱԶԲ) և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 35 մլն դոլարի պայմանագիր են ստորագրել էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը արդիականացնելու վերաբերյալ՝ հատկապես մարզերում էլեկտրաէներգիայի հուսալի մատակարարում ապահովելու նպատակով: Ըստ աղբյուրի՝ ընդհանուր ֆինանսավորումից 20 մլն դոլարը որպես վարկ կտրամադրի ԱԶԲ-ն, իսկ մնացած 15 մլն դոլարը՝ Ասիայի մասնավոր ենթակառուցվածքների առաջատար հիմնադրամը (LEAP), որը…
Արայիկ Հարությունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին և ԱԶԲ-ի ծրագրերի համակարգող Գոհար Մուսայելյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Ողջունելով հյուրերին՝ Արայիկ Հարությունյանը կարևորել է ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և հույս հայտնել, որ դրանք արդյունավետ շարունակություն…
Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում ԱԶԲ մշտական ներկայացչության գրասենյակի ղեկավարին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ՀՀ-ում ԱԶԲ մշտական ներկայացչության գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակության հետ: Կողմերը բարձր են գնահատել Ասիական զարգացման բանկի և Երևան համայնքի միջև համագործակցությունը՝ գոհունակությամբ նշելով դրա հագեցած օրակարգը: Անդրադառնալով իրականացված ու ընթացիկ ծրագրերին՝ քաղաքապետ Մարությանը պատրաստակամություն է հայտնել շարունակել փոխգործակցությունը՝ ընդգրկելով նոր ոլորտներ: Պաոլո Սպանտիգատին իր հերթին նշել է,…
Շարունակվում է ԱԶԲ-Հայաստան արդյունավետ համագործակցությունը․ նախարարն ընդունել է ԱԶԲ տնօրենին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորությամբ։ Պաոլո Սպանտիգատին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և շեշտելով Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցության կարևորությունը, անդրադարձել է ԱԶԲ-ի կողմից իրականացվող տարածաշրջանային աջակցության բազմաոլորտ ծրագրերին։ Նա կարևորել է ՀՀ կառավարության դերը պետություն-մասնավոր գործընկերության հատվածում և նշել․ «Մենք շարունակում ենք…
Փոխնախարար Տերտերյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալի հետ։ Նախարար Սուրեն Պապիկյանի և իր անունից ողջունելով հյուրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ Վաչե Տերտերյանը շնորհակալություն է հայտնել Շեյն Ռոզենթալին Հայաստանի և ԱԶԲ-ի միջև արդյունավետ և ծրագրահեն համագործակցության հաստատման գործում անձնական…
Փոխվարչապետ Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱԶԲ գրասենյակի ղեկավարի հետ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալին, ով ավարտում է իր լիազորությունները Հայաստանում: Հանդիպմանը ներկա էր նաև գրասենյակի նորանշանակ ղեկավար Պաոլո Սպանտիգատին: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Շեյն Ռոզենթալին Հայաստանում պաշտոնավարման տարիներին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով, որ ԱԶԲ-ն ակտիվորեն համագործակցում է թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածների հետ: Նա շեշտել է,…
Հյուսիս-հարավը կարող է դառնալ երկրորդային քաղաքների տնտեսական սնուցման աղբյուր․ Սուրեն Պապիկյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալին։ Ողջունելով հյուրին և կարևորելով ԱԶԲ-ի հետ Հայաստանի երկարամյա արդյունավետ համագործակցութունը՝ նախարար Պապիկյանը նկատել է, որ ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոխանցված լայնածավալ գործառույթները հնարավորություն կտան էլ ավելի ամուր հիմքերի վրա դնել…
Նախարարն ընդունել է Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրենին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մարտի 18-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ ԱԶԲ գործադիր տնօրեն Սյուրկանի Կասիմի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանն անդրադարձել է նախարարության և ԱԶԲ-ի միջև ճանապարհաշինության, ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող արդյունավետ համագործակցությանը՝ ընդգծելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում ևս գործակցության խորացման կարևորությունը։ Նախարարը ԱԶԲ գործադիր տնօրենին մանրամասն ներկայացրել է…









