Ազգային աղետ
Թուրքիայի իշխանությունները հրդեհներն ազգային աղետ են որակել
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Թուրքիայում բռնկված ու մոլեգնող անտառային հրդեհներն անվանել է ազգային աղետ։ Այս մասին Քալընը գրել է Twitter-ի իր էջում։ Հիշեցնենք, որ հրդեհներ են բռնկվել արդեն 17 նահանգում։ Դրանց հետևանքով 180 մարդ վիրավորվել է, իսկ 3-ը՝ զոհվել։

