Ազգային անվտանգության ծառայություն
Սյունիքի մարզի ընթացող մարտերի վերաբերյալ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի տարածքում մեկնարկած ու ընթացող մարտերի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Նկատի ունենալով հիշյալ տեղեկությունների տարածման արդյունքում հանրության շրջանում ձևավորված անհանգստությունները՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խստորեն զգուշացնում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու, ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու և անհարկի լարվածություններ…
Արթուր Վանեցյանը ազատ է արձակվել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին։ Նշենք, որ Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով…
Արթուր Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու հատկանիշներով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում ասել է Վանեցյանի…
Լրտեսություն կատարելու կասկածանքով ԱԱԾ են բերման ենթարկվել օտարերկրյա քաղաքացիներ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, շարունակում է հետևողական և գործուն պայքար մղել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, որի ընթացքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների արդյունավետ ծառայության, ինչպես նաև քաղաքացիների աչալրջության շնորհիվ Հայաստանի Հանրապետության տարածքում լրտեսություն կատարելու կասկածանքով ՀՀ ազգային անվտանգության…
ԱՀ քաղաքացիների օգտահաշիվները ենթարկվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների հաքերային հարձակմանը
Ադրբեջանի հատուկ ծառայությունները հաքերային հարձակման են ենթարկել Արցախի Հանրապետության մի շարք քաղաքացիների սոցիալական ցանցերի օգտահաշիվները: Այս մասին հայտնում են Արցախի Ազգային անվտանգության ծառայությունից: «Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով ԱՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և սոցիալական ցանցերում մշտադիտարկման աշխատանքների ընթացքում ի հայտ է բերել, որ վերջին օրերին Ադրբեջանի…
Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ. ԱԱԾ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետախուզական քայքայիչ գործունեության դեմ պայքարի և տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենքով իրեն վերապահված գործողությունների ու լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հանցավոր նկրտումներն, ինչպես նաև հակազդել համացանցի տարբեր հարթակներում ադրբեջանցի ցի կողմից շարունակական բնույթ կրող հակահայկական և ՀՀ զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված ակցիաներին:…
Ոստիկանական ուժերին ավելացվելու են ԱԱԾ-ի, ՌՈ-ի, ԱԻՆ-ի ուժեր․ Տիգրան Ավինյան(ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։ «Ոստիկանական ուժերին ավելացվելու են Ազգային անվտանգության ծառայության, Ռազմական ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ուժեր, որպեսզի մենք կարողանանք վերահսկողությունը ավելի արդյունավետ դարձնենք»-ասել է Տիգրան Ավինյանը։
Բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը․ ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ապօրինի միգրացիայի կազմակերպումը դիտարկելով որպես անդրազգային հանցավորության տեսակ, միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության նորմերի հիման վրա հետևողական պայքար մղելով այդ երևույթի դեմ, բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։ Այս մասին հայտնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից։ Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ 2018 թ. հուլիսից մինչև 2020 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում Երևանում…
Բացահայտվել է ադրբեջանական էժանագին քարոզչության չհաջողված փորձը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ԱԱԾ-ն՝ հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում պետության, հասարակության եւ անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող եւ տարածող օգտատերերին: Մասնավորապես ս.թ. փետրվարի 26-ին Գոռ Մադիգ Գրիգորյան անունով օգտատիրող ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, իբրեւ Ադրբեջանի քաղաքացիներն անարգել շրջում են Երեւանում եւ իրականացնում տեսանկարահանումներ, իսկ…
ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը պարգևատրել է սահմանախախտին հայտնաբերած քաղաքացուն
Փետրվարի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն արժեքավոր նվերով՝ ժամացույցով, պարգևատրել է ՀՀ Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան համայնքի բնակիչ Հաբեթ Ղազարյանին՝ սահմանախախտին հայտնաբերելու և սահմանապահներին հանձնելու գործում զգոնություն դրսևորելու և ճիշտ կողնորոշվելու համար, որի արդյունքում կանխվել է վերջինիս հետագա տեղաշարժը ՀՀ տարածքում: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ սահմանախախտի նկատմամբ ՀՀ…
Բացահայտվել է ֆինանսական բուրգի մասնաճյուղ ստեղծելու և դրանում առանձնապես խոշոր չափերով գումարներ ներգրավելու դեպք
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով քաղաքացիների իրավունքները ներքին և արտաքին սպառնալիքներից պաշտպանելու գործառութային սկզբունքին, հանցավորության դեմ պայքարի ոլորտում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ֆինանսական բուրգի մասնաճյուղ ստեղծելու, ղեկավարելու և դրանում առանձնապես խոշոր չափերով գումարներ ներգրավելու դեպք։ Այս մասին հաղորդում է ԱԱԾ-ն։ Ստացված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ…
Կաշառք ստանալու հերթական դեպքն է բացահայտվել․ ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Գառնիի բաժանմունքի նախկին պետը, իր պաշտոնավարման ընթացքում հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պաշտոնատար անձ և հետաքննության մարմնի ղեկավար, պաշտոնեական լիազորությունները…
ԱԱԾ-ում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը: Նիստին ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները, կենտրոնական և տարածքային մարմինների ղեկավարները: Նիստի օրակարգում ընդգրկված էին կոռուպցիոն դրսևորումների հակազդման ուղղությամբ իրականացվող գործունեության արդյունավետության բարձրացմանը, իրավիճակի վերլուծության ու գնահատման հիման վրա ՀՀ ԱԱԾ-ի…
«Հայաստան» համահայկական հիմնադրամում ԱԱԾ-ն բացահայտել է հափշտակության նոր դեպք
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով հասարակության առջև հնարավորինս բաց և թափանցիկ լինելու սկզբունքին, հարկ է համարում իրազեկել, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում դեռևս 2018 թվականի հուլիսի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով կատարված բազմաթիվ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 08.10.2019թ. «Հայաստան» համահայկական…














