Ազգային օպերատոր
Ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի պարտականություններն ընդլայնվում են
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ որոշվել է ընդլայնել ազգային օպերատոր համարվող «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ին վերապահված պարտականությունները, հայտնում են ՀՀ ՊԵԿ-ի տեղեկատվական բաժնից։ Ընկերությունը կոշիկից բացի կազմակերպելու է նաև մի խումբ այլ ապրանքների…
Ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրությունը կլինի նոյեմբերին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը։ Հանձնաժողովի անդամները քննարկել են օրակարգային հարցերը և հաստատել ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության մրցույթի անցկացման չափանիշներն ու պայմանները, ազգային օպերատորին և ներդրվող համակարգին ներկայացվող պահանջները: Քննարկման…


