Ազդր
Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Ռոմելու Լուկակուն չի մասնակցի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի Մադրիդի «Ռեալի» դեմ խաղին։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։ Ըստ աղբյուրի՝ հարձակվողը չի հասցնի վերականգնվել ազդրի մկանային վնասվածքից։ Նշենք, որ հանդիպումը նախատեսված է երեքշաբթի օրը։
«Բորուսիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսի մոտ ազդրի ինդուկտորային մկանների վնասվածք է ախտորոշվել: Հնարավոր է, որ ֆուտբոլիստը առաջիկայում վիրահատության կենթարկվի: Հայտնենք, որ Ռոյսն այդ վնասվածքը ստացել է փետրվարին: Այս մասին տեղեկացնում է Bild-ը: