Ազիզ Թամոյան

  • Մարտի 5-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է Եզդիների ազգային միության պատվիրակությանը՝ Միության նոր ղեկավար Խդր Հաջոյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկայացվել է Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը Միության երջանկահիշատակ առաջնորդ, հայ ժողովրդի բարեկամ Ազիզ Թամոյանին հետմահու «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրելու մասին: Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի եզդի համայնքին միշտ Արցախի կողքին լինելու համար և կարևորել համագործակցության…

    Արցախի նախագահը Ազիզ Թամոյանին հետմահու պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով
  • Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Խորը ցավով տեղեկացա Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի վախճանի մասին: Նա մեծ վաստակ ունի եզդի ու հայ ժողովուրդների ներդաշնակ համակեցության ու բարձր բարեկամության ապահովման գործում՝ իրեն դրսևորելով որպես Հայաստանի Հանրապետության լիիրավ ու պատասխանատու քաղաքացի: Տակավին երեք ամիս առաջ ընդունել էի Ազիզ Թամոյանի գլխավորած պատվիրակությանը, որը…

    Շնորհակալ ենք նրան ու ողջ եզդի ժողովրդին․ Հարությունյանը ցավակցել է Թամոյանի մահվան առթիվ
  • Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի ղեկավար Սայիդ Ավդալյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այսօր կյանքի 83 տարեկան հասակում մահացել է Եզդիների ազգային միության նախագահ, եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը։ Մարդ, ով իր ողջ կյանքը նվիրեց եզդի ազգի ինքնության պահպանմանը, հայ-եզդիական բարեկամության ամրապնդմանը։ Ցավակցում եմ Թամոյան գերդաստանի ներկայացուցիչներին և ողջ եզդի ազգին»։ https://www.facebook.com/Avdalyan.Said/posts/3909906509043149

    Մահացել է եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը
  • Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։ Ազիզ Թամոյանը նշել է, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, որը հովանավորվում է Թուրքիայի կողմից, նախորդ դարասկզբին հայ և եզդի ժողովուրդների նկատմամբ Օսմանյան Թուրքիայի ցեղասպան քաղաքականության շարունակությունն է: Եզդիների ազգային միության նախագահի…

    Արայիկ Հարությունյանն ընդունել է Եզդիների ազգային միության նախագահին