Աթլետ մրցաձև
Օգոստոսի 30-ին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի շրջանակում երկու մրցափուլով անցկացվել է ռազմամարզական «Աթլետ» մրցաձևը: «Առաջին օրը զորամասերից մեկի տարածքում մասնակիցներն ուժերն են չափել մի քանի վարժաձևերում՝ վազք 100 մետր, ձգումներ պտտաձողի վրա, նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվառմամբ, որից…
ՀՀ զինված ուժերի զորավարժարաններից մեկում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Աթլետ» մրցաձևի երկրորդ փուլը: Տղամարդիկ ուժերն են չափել ռազմամարզական հնգամարտում և մասնագիտական պատրաստության համալիր մրցումներում: Մասնակիցները բարդ տեղանքում կատարել են թիրախների խոցում ԱԿ-74 ինքնաձիգով, նռնակի, դանակի նետում և այլ վարժություններ: Երկօրյա մրցումների արդյունքների համադրմամբ հայտնի են դարձել «Աթլետ» մրցաձևի թիմային և անհատական հաշվարկով հաղթողները՝…