ԱԹՍ
Իրանի ՊՆ-ն մեկնաբանել է Սպահանում ԱԹՍ-ների հարձակումը
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարությունը կիրակի օրը հաղորդել է Սպահան քաղաքում գերատեսչության արտադրական օբյեկտներից մեկի վրա անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակման մասին։ «2023 թվականի հունվարի 28-ի երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում մինի-անօդաչու թռչող սարքերի միջոցով անհաջող հարձակում է իրականացվել պաշտպանության նախարարության կենտրոններից մեկի վրա»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում: «Նրանցից մեկը խոցվել է…
Հայաստանը դիտարկում է Հնդկաստանից Ակաշ զենիթահրթիռային համակարգերի և ԱԹՍ-ների գնման հնարավորությունները
Ադրբեջանի հետ հարաբերություններում շարունակվող լարվածության համատեքստում Հայաստանը դիտարկում է Հնդկաստանի հետ պաշտպանական նոր գործարքներ կնքելու հնարավորությունը․ զենիթահրթիռային համալիրներից զատ, ինչպիսին է «Ակաշ»-ը («Akash»), Հայաստանը դիտարկում է անօդաչու թռչող սարքերի և այլ զինամթերքի հնարավոր գնումը: Այս մասին նշում է հնդկական ThePrint առցանց թերթը։ «Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և նրա գործընկեր՝ Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ…
Սոթքից Գորիս ամբողջ սահմանային գժով թշնամին հրթիռահրետանային ինտենսիվ հարվածներ է հասցրել
Ժամը 15-ից 17-ը, Սոթքից Գորիս ամբողջ սահմանային գժով թշնամին հրթիռահրետանային ինտենսիվ հարվածներ է հասցրել։ Լայնորեն կիրառվել են հարվածային ԱԹՍ-ներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ. ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերն իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Նախորդ օրվա սանձազերծած ագրեսիայի մնացած ուղղություններով չնայած էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն այսօր՝ ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, վերսկսել է…
Ադրբեջանը հարձակում է գործել Հայաստանի Հանրապետության վրա
Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ-ն, սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ըստ մեր ստացած տվյալների, ՀՀ ԶՈւ-ն ոչնչացրել է մի շարք ԱԹՍ-ներ: Թվերը ճշտվում են: Հիշեցնենք, որ Ադրբեջանը ագրեսիան սկսելուց օրեր…
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվել է գյուղատնտեսական ԱԹՍ- ների ուսումնական լաբորատորիա
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մայիսի 6-ին տեղի է ունեցել Անօդաչու թռչող սարքերի ուսումնական լաբորատորիայի բացման արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, փոխնախարարը կարևորել է նմանօրինակ լաբորատորիաների ստեղծումն ու դրանց կիրառական գործառույթը տնտեսության զարգացման գործում: «Ողջունելի է,…
Գիշերը հակառակորդը կրակ է բացել, կիրառել ԱԹՍ․ հայկական կողմն ունի վիրավոր, իսկ թշնամին՝ առնվազն 5 զոհ
Երեկ՝ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Հաստատվե՞լ է…
ԱԻՆ-ի փրկարար ծառայությունը ձեռք է բերել 12 նոր ԱԹՍ․ Փիլոյան
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը համալրվել է 12 անօդաչու թռչող սարքերով, որոնցից 4-ը առանձնապես բարդ աշխատանքների համար են նախատեսված։ Այս մասին ԱԻՆ ղեկավար Անդրանիկ Փիլոյանն ասաց այսօր՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Նա ասաց, որ պատերազմից հետո ԱԻՆ-ն ու ՊՆ-ն պայմանավորվել են մեծացնել որոշ զինատեսակների մատակարարումները։ Փիլոյանը նշեց, որ դրանց…
Թուրքիան հայտնել է 2 նոր ԱԹՍ-ի նախագծման մասին
Թուրքիայում անցկացվող «SAHA EXPO 2021» պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի ժամանակ «Baykar Makine» ընկերության տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտնել է երկու նոր ռազմական անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) մոդելի նախագծման մասին։ Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։ Բայրաքթարը նշել է, որ նոր ԱԹՍ-ները հարմարեցված են լինելու այնպես, որ կարողանան թռիչք կատարել թուրքական նավատորմի դեսանտային նավի՝ «TCG Anadolu»-ի վրա։ Բայրաքթարի խոսքով՝…
Անգոլան ցանկանում է ձեռք բերել թուրքական ԱԹՍ
Անգոլան ցանկանում է ձեռք բերել թուրքական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքեր և զրահափոխադրիչներ։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ աֆրիկյան այդ երկիր կատարած այցի ժամանակ՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Էրդողանի նշել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Անգոլայի ժողովրդին ահաբեկչության դեմ պայքարում: «Անկարան բարձր է գնահատում Անգոլայի ներդրումն Աֆրիկյան մայրցամաքում խնդիրների վերացման գործում»,- ասել…
Իրանի նոր զորավարժությանը կներգրավվեն ԱԹՍ-ներ, ուղղաթիռներ և այլ զինտեխնիկաներ
Իրանւ շարունակում է իր լայնածավալ զորավարժությունները երկրի սահմանների մոտ։ Հոկտեմբերի 1-ից կմեկնարկի հերթական զորավարժությունը՝ այս անգամ երկրի հյուսիսարևմտյան շրջաններում։ Այս մասին հայտնում է տեղական Isna գործակալությունը: Նշվում է, որ զորավարժությունների մասին հայտարարությունն արել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Քիոմարս Հեյդարին։ Զորավարժության ժամանակ կօգտագործվի զրահատեխնիկա, ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ ու հրետանի։ Ըստ աղբյուրի՝ զորավարժության նպատակը Իրանի ԶՈւ-ի մարտունակության…
ԱԹՍ-ն օդ է բարձրանալու տուժածին առաջին օգնություն հասցնելու համար
Այս անօդաչու թռչող սարքը օդ է բարձրանալու տուժածին առաջին օգնություն հասցնելու համար: Արագածոտնի մարզի ներքին Սասնաշեն գյուղից եկած Դավիթն ու Հենրին մեկ այլ տեսակի ԱԹՍ են ներկայացնում: «Սա ջրցան ԱԹՍ է, սրա ֆունկցիան էդ է. հիմնականում կրակի օջախը պետք է հայտնաբերի ու հանգցնի»,- նշել է Հենրի Կարելյանը: Մրցույթի նպատակն է լուծումներ գտնել անօդաչու թռչող սարքերի…
Անկախության տոնի պատրաստության առթիվ հայկական ԱԹՍ-ների պարը
Հայկական ԱԹՍ-ների համահունչ պարը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի պատրաստության առթիվ։ Հայաստանը տոնում է անկախության 30-ամյակը։
Հայաստանում կփորձարկեն ԱԹՍ-ների առաջին ուսումնական զինափորձարանը
Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի տնօրեն Սուրեն Վարդանյանը հայտնել է, որ Հայաստանում անօդաչու սարքերի համար առաջին ուսումնական զինափորձարանն արդեն գրեթե պատրաստ է և կփորձարկվի սեպտեմբերի 18-ին: Նա նշել է, որ մրցույթին կմասնակցի դպրոցական 16 թիմ՝ 75 մասնակցով, 10 չափահաս սիրողական թիմ՝ 39 մասնակցով և երեք պրոֆեսիոնալ թիմ՝ 15 մասնակցով (էլեկտրոնիկայի արտադրության տեղական ընկերություններից)։ Վանաձոր քաղաքից…














