ԱԺ պատվիրակություն
Մեղադրանք է առաջադրվել Ճամբարակ համայնքի ղեկավարին
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ճամբարակ համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ղեկավարը, 2017թ. նոյեմբերից զբաղեցնելով նշված պաշտոնը, աշխատանքային գործունեության…
Ադրբեջանական պատվիրակության հակահայկական նախաձեռնությունը տապալվել է Եվրանեսթում
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Գայանե Աբրահամյանի ղեկավարությամբ մասնակցել է դեկտեմբերի 7-10-ը Թբիլիսիում կայացած Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ աշխատակազմից: Պատվիրակության կազմում են եղել ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը, ԱԺ պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Կորյուն Մկրտչյանը, Նարեկ Մկրտչյանը, Միքայել…
ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին
Հուլիսի 8-ին Կոտ դ’Իվուարի Աբիջան քաղաքում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հերթական լիագումար նիստը` «Խորհրդարանները և ժողովրդավարության ամրապնդումը» խորագրով: Նստաշրջանի ֆրանկոֆոն 88 անդամ երկրների շարքում մասնակցում է նաև ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը` ի դեմս Ֆրանկոֆոնիայի խորհրդարանակա7 ն վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանի և պատվիրակության անդամ Մերի…
Խորհրդարանում ամփոփվել են ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքները
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ Ռուբեն Ռուբինյանի ղեկավարությամբ, հունիսի 24-28-ը մասնակցել է Ստրասբուրգում կայացած վեհաժողովի ամառային նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին: Հուլիսի 1-ին հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀ ԱԺ պատվիրակության՝ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Սոս Ավետիսյանը, Հովհաննես Իգիթյանը, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել են կատարված աշխատանքներին: Տաթևիկ Հայրապետյանը տեղեկացրել է,…
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանին
ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, պատվիրակության անդամներ Գևորգ Գորգիսյանն ու Վիկտոր Ենգիբարյանը հունիսի 18-ին հրավիրած մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել մայիսի 31-ից հունիսի 3-ը Բրատիսլավայում տեղի ունեցած ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանի վերաբերյալ: Առաջին աշխատանքային օրը պատվիրակության ղեկավարն ու անդամները մասնակցել են քաղաքական խմբերի նիստերին, որտեղ ներկայացվել են Եվրախորհրդարանի` վերջերս տեղի ունեցած ընտրությունների…
ԱԺ պատվիրակությունը Կատարում մասնակցել է Միջխորհրդարանական Միության 140-րդ Վեհաժողովին
Ապրիլի 6-10-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթանում էր Միջխորհրդարանական Միության 140-րդ Վեհաժողովը, որին մասնակցում էր ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: «Ապրիլի 6-10-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթանում…
Վլադիմիր Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ նիստում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել «Քաղաքական առաջնորդների դերն ու պատասխանատվությունը ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարում» զեկույցի շրջանակներում՝ նշելով. «Հարգարժան տիկին Նախագահ, հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք, ատելության վերբալ դրսևորումը՝ «ատելության խոսքը», անհանդուրժողականության, խտրականության, մարդատյացության և ռասիզմի վրա հիմնված հանցագործությունների հսկայական շարանի հիմնապատճառն է: Դրա գոյությունը վտանգում է ժողովրդավարական հասարակության…
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի պատասխանը՝ Ռուբեն Ռուբինյանին
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ-ում հարց է ուղղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: «Ի՞նչ եք կարծում, Եվրոպայի խորհուրդը կարո՞ղ է ապահովել հակամարտությունների գոտիներում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանությունը: Այս հարցն արդեն երկար տարիներ օրակարգում է, սակայն առանց շոշափելի արդյունքների: Կարծում եք, դա կարո՞ղ է…








