աին
Փլուզում՝ Մայակովսկի փողոցի տներից մեկում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նոյեմբերի 2-ին, ժամը 11:19-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մասամբ փլուզվել է տներից մեկին կից քարե պարիսպը (կառուցված 1919 թ.)՝ մոտ…
ԱԻՆ-ի պարզաբանումը՝ հրշեջ փրկարարների աշխատանքի վերաբերյալ
ԱԻՆ-ը հրշեջ փրկարարների աշխատանքի վերաբերյալ պարզաբանում է տարածել: «Վերջին շրջանում ԶԼՄ-ներում շրջանառվում են տեղեկություններ հրշեջ փրկարարների՝ դեպքի վայր ուշ հասնելու, պատշաճ չաշխատելու, հրդեհշիջման ժամանակ օպերատիվություն չցուցաբերելու վերաբերյալ: Տեսակետ է հնչել, որ հուլիսի 6-ին՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում, Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական դեպքի ժամանակ ԱԻՆ-ը մոտ մեկ ժամ համարյա բան չի արել: Թյուրիմացությունից…
Արծրուն Հովհաննիսյանին կարող է փոխարինել ԱԻՆ մամուլի խոսնակը
«Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին փոխարինելու է արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը, որն այս պահին գտնվում է ֆիզարձակուրդում։ Մեզ հետ զրույցում Գնդոյանը չհերքեց փաստը․ «Ճիշտն ասած, ես դեռ չեմ կարող նման բան մեկնաբանել, որովհետև դեռ նման խոսակցություն ես չեմ ունեցել։ Եթե լինի, կիմանաք անպայման։ Ես չեմ կարող նման բան ասել,…
Հրդեհ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 14-ին, ժամը 20:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Ժամը 21:23-ին հրդեհի բարդության «թիվ 2 կանչով»…
Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ
Հուլիսի 13-14-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 1 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: Այս մասի տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Յունիբանկի մոտակայքում քաղաքացին ցանկանում էր ինքնասպանություն գործել
Մայիսի 8-ին, ժամը 22:23-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցում գտնվող Շիրվանզադեի դպրոցի և Յունիբանկի մոտակայքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել, ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Պարզվել է, որ քաղաքացի Ա.Մ.-ն գտնվում է…







