Ալբերտ Լինդեր
Հայտնի ծանրորդը 25 տարեկանում մահացել է
Ղազախ 25-ամյա հայտնի ծանրորդ Ալբերտ Լինդերն այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կյանքին հրաժեշտ է տվել։ Այս մասին հայտնում են Ղազախստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։ Մահվան պատճառների մասին չի նշվում։ Լինդերը եղել է Ղազախստանի բազմակի չեմպիոն, Ասիայի չեմպիոն, Աշխարհի պատանեկան չեմպիոն և այլն։