Ալբերտ Հովհաննիսյան
44-օրյա պատերազմում զոհված հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանին «Արցախի Հերոս» կոչումն է շնորհվել։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է նրա հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։ Վերջինս նշել է, որ իրեն է հանձնվել «Ոսկե Արծիվ» շքանշանը։
Խզված ձայնով հրետանավոր Մնացականը տանն է https://www.facebook.com/lurer1tv/videos/3816805988343695 Տեսանյութը՝ Լուրերի։
Զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Նոյեմբերի 8-ին լրանում է իմ որդու՝ Ալբերտ Հովհաննիսյանի զոհվելու 40-րդ օրը: Այս օրերը իմ ընտանիքի համար լի էին ցավով, տառապանքով, արցունքով ու նաև անասելի հպարտությամբ, որ Հերոս որդի ունենք: Շնորհակալ եմ բոլորից, որ այս օրերին մեր կողքին եք և կիսում եք…
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որին կից գրել է․ «Մեր հերոս Հովհաննիսյան Ալբերտի հայրը՝ Արտակը շարունակում է բոլորիս ապշեցնել իր բացառիկ տեսակով։ Սա իր անձնական մեքենան է, որը ինքը նվիրում է բանակին։ Խոնարհումս հերոսի հայր, բացառիկ հայորդի»։
Արցախյան նոր պատերազմի սկսվելուց ի վեր յուրաքանչյուր մարդ իր միջոցների և կարողությունների չափով օգնում է Հայոց բանակին և արցախցիներին: Նկարչուհի Մանու Հարությունյանն իր վրձինն է զենք դարձրել։ Նա հայերի հերոսական պայքարը պատկերող նկարների շարք է սկսել, որի վաճառքից ստացված հասույթը փոխանցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Մանուն անդրադառնում է բոլոր թեմաներին, որոնք ազդեցություն են թողնում իր…
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/675733013075750/
Արտակ Հովհաննիսյանը գրառում է կատարել Facebook-ում: «Հարգելի՛ հայրենակիցներ, Իմ որդին՝ Ալբերտ Հովհաննիսյանը, ում լուսանկարն այս օրերին լայն տարածում գտավ ողջ աշխարհում և հարազատ դարձավ շատերիդ համար, անմահացավ: Անչափելի ու անհատակ է իմ ու իմ ընտանիքի ցավը: Օրեր շարունակ նրանից որևէ տեղեկություն չունեինք, բայց շատերդ մեր ընտանիքի հետ էիք՝ ձեր ներկայությամբ, խոսքով, աղոթքներով, բայց … այլ…