Ալբեր Երկրորդ
Երեկ Մոնակոյում մեկնարկել է արքայազն Ալբեր Երկրորդի գլխավորությամբ անցկացվող SPORTEL Monaco միջազգային էքսպոն, որին մասնակցում են սպորտային հեռարձակողները, լրատվամիջոցները և ժամանակակից լավագույն տեխնոլոգիական լուծումներն առաջարկող ընկերությունները։ Այս մասին տեղեկացնում է Vnews-ը։ Նշվում է, որ առաջին անգամ այս էքսպոյում Vivaro Media-ն ներկայացել է առանձին տաղավարով ու միջազգային գործընկերներին ներկայացրել առաջին հայկական մարզական հեռուստաալիքները և օնլայն հարթակը։…
Կորոնավիրուսի տարածման հետևանքով ամբողջ աշխարհում հետաձգվել կամ չեղարկվել են մարզական բազմաթիվ միջոցառումներ, որոնք նաև ազդել են են մարզիկների ֆինանսական դրության վրա։ Այսպես, Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան միջազգային ֆոնդ է ստեղծել, որի նպատակը նման իրավիճակում հայտնված աթլետներին ֆինանսական աջակցություն ցույց տալն է։ Կազմակերպության պատվավոր նախագահ Ալբեր Երկրորդը ֆոնդին հատկացրել է 500 հազար ԱՄՆ դոլար։