Ալեքսանդր առնոլդ
Ալեքսանդր-Առնոլդը նոր ռեկորդ է սահմանել
Եզրային պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» կազմում անցկացրեց իր 50-րդ հանդիպումը Չեմպիոնների լիգայում: 24-ամյա լատերալը դարձել է ամենաերիտասարդ խաղացողը, ով այդքան հանդիպում է անցկացրել մերսիսայդյան ակումբի կազմում հեղինակավոր մրցաշարում: Հիշեցնենք, որ Ալեքսանդր-Առնոլդը լիվերպուլյան ակումբի սան է։ Նա առաջին թիմում է հանդես գալիս 2016 թվականից։ Ընդհանուր առմամբ, Տրենտը «կարմիրների» կազմում անցկացրել է 147 հանդիպում՝ դառնալով տասը գոլի…
BBC-ին հրապարակել է ԱՊԼ-ի 21-րդ դարի խորհրդանշական հավաքականը
Բրիտանական BBC-ին ներկայացրել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 21-րդ դարի խորհրդանշական հավաքականը։ Վերջինի մեջ ներառվել են՝ Դավիդ Դե Խեան, Տրենտ Ալեքսանդր Առնոլդը, Վիրջիլ Վան Դեյքը, Վենսան Կոմպանին, Պատրիս Էվրան, Սթիվեն Ջերարդը, Ն’ Գոլո Կանտեն, Քևին Դե Բրույնեն, Էդեն Ազարը, Սերխիո Ագուերոն, Հարի Քեյնը։ Հատկանշական է, որ հավաքականում ընգրկվել է նաև «Լիվերպուլի» երիտասարդ ֆուտբոլիստ Ալեքսանդր Առնոլդը։
Կլոպը խոստովանել է, որ բաց է թողել ֆուտբոլի պատմության ամենահանճարեղ պահը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Լիվերպուլի» պաշտպան Թրենտ Ալեքսանդր Առնոլդի հայտնի անկյունայինը նախորդ մրցաշրջանի՝ «Բարսելոնայի» դեմ խաղում չի նկատել ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: «Լիվերպուլի» պաշտպանը ձևացնում է, թե զիջում է գնդակը Շաքիրիին անկյունայինը իրացնելու համար, և, մինչ «Բարսայի» պաշտպանները պատրաստվում էին փոխանցմանը, անգլիացին ուղարկում է գնդակը տուգանային հրապարակ, որտեղ էլ Օրիգին ամենաարագն է կողմնորոշվում և գրավում է կատալոնացիների դարպասը:…



