Ալեքսանդր Գրիգորյան
Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի Facebook-ի էջից։ Գրիգորյանն իր հրաժարականի խոսքում շնորհակալություն է հայտնել թիմի ֆուտբոլիստներին ու ղեկավարությանը։ Նա նշել է, որ թիմն իրեն էմոցիաների շատ մեծ չափաբաժին տվեց։
Չեմպիոնների լիգայի երկրորդ որակավորման փուլի «Ալաշկերտ»-«Շերիֆ» խաղից առաջ կայացել է թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի ասուլիսը։ Նա հայտնել է, որ և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական լավ վիճակում է գտնվում թիմը և պատրաստ է վաղվա խաղին։
Ռուսաստանում մշտապես սկանդալների կենտրոնում գտնված Ալեքսանդր Գրիգորյանի ասուլիսները սկսել են «արդարացնել իրենց»: Սպասելի էր, որ Գրիգորյանի բուռն երկխոսությունները լինելու են նաև Հայաստանում: «Ուրարտուի» գլխավոր մարզիչը «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպումից (0:0) հետո նախ թարգմանչին հարցրել է, թե արդյո՞ք ճիշտ է թարգմանել միտքը: Դրական պատասխան ստանալուց հետո Գրիգորյանը հումորով ներկա լրագրողներից մեկին հարցնում է, թե հնարավոր է վերջինս…
Տամբովի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը ասել է, որ կիսապաշտպան Յայա Տուրեն և «Զենիթի» պաշտպան Յուրի Ժիրկովը կարող էին մուտք գործել ակումբ: Ամռանը տեղեկություններ կային, որ Յայա Տուրեն կարող էր հայտնվել Տամբովում: Այս հարցին Ալեքսանդր Գրիգորյանը պատասխանել է, ասելով, որ Յայա Տուրեն իսկապես կարող էր համալրել Տամբովի կազմը, նրանք այդ հարցը դրել էին քննարկման։ «Սկզբնական շրջանում…
«Տամբովի» հարձակվող Բենիտոն կիսվել է ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի մասին տպավորություններով: Հարցին, թե ինչպես է նա շփվում մարզիչ հետ, Բենիտոն պատասխանել է. «Ես ռուսերեն քիչ եմ հասկանում, այդ պատճառով նա ինձ հետ զրուցելիս օգնականի օգնությանն է դիմում: Նա ասում է, որ ես պոտենցիալ ունել և դեռ երիտասարդ եմ: Սխալներս նույնպես մատնանշում է և օգնում…