Ալեքսանդր Լակազետ
Կատալոնական «Բարսելոնան» հնարավոր է ձեռք բերի Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետին։ Այս մասին գրում է Le10Sport-ը։ Նշվում է, որ «Բարսան» դիտարկում է Լակազետի թեկնածությունը, բայց միայն դեպքում, եթե Դորտմունդի «Բորուսիայի» աստղ Էրլինգ Հալանդին չհաջողվի ձեռք բերել։ Ըստ աղբյուրի՝ Լակազետի պայմանագիրը «Արսենալի» հետ վերջանում է այս մրցաշրջանի ավարտին ու ֆուտբոլիստը կարող է նույնիսկ ազատ գործակալի կարգավիճակով…
«Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը ցանկանում է ակումբի հետ քննարկել թիմում իր հետագա անելիքները: Հայտնի է, որ քննարկումներ են գնում, որ ակումբը պատրաստվում է 40 միլիոն ֆունտով վաճառել ֆուտբոլիստին: Նշվում է, որ Լակազետը կտեղափոխվի «Աթլետիկո»՝ մաս կազմելով Տոմաս Պարտիի՝ «Արսենալ» տեղափոխությանը: Լակազետի հեռանալու դեպքում Միկել Արտետան հույսը կարող է կապել Էդվարդ Նկետիայի հետ: Այս մասին տեղեկանում…
«Արսենալի» ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լակազետը խոսել է ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի և իր մրցելույթների մասին: Ֆուտբոլիստը հայտնել է, որ շատ բարդ մրցաշրջան էր և ԱՊԼ-ում անցկացրած իր ամենաբարդ մրցաշրջաններից էր: «Որոշ հոգեբանական խնդիրներ առաջացան, որոնք ինձ շատ խանգարեցին: Այդուհանդերձ, դրանց հաղթահարման գործում մեծ աջակցություն ստացա խաղընկերներիս կողմից»,-ասել է ֆուտբոլիստը: Նա նաև հավելել է, որ հաճելի չէ…
«Արսենալում» հանդես եկող Ալեքսանդր Լակազետի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»։ Այս մասին հայտնում է L’Equipe-ն։ Նշվում է, որ իտալական ակումբում 29-ամյա հարձակվողին դիտարկում են, որ Լաուտարո Մարտինեսին փոխարինող, եթե վերջինս տեղափոխվի «Բարսա»։ Սակայն, ըստ աղբյուրի, Լակազետը հետաքրքրված չէ «Ինտեր» տեղափոխությամբ։
ԱՊԼ 10-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» հետ խաղում «Արսենալը» ոչ-ոքի էր խաղացել, ինչը, սակայն, դուր չի եկել երկրպագուներին: Երկրպագուներից մեկը խաղից հետ սոցցանցերից մեկի իր էջում քննադատել է թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին ու ավագ Գրանիտ Ջակային, որը ի պատասխան սուլոցների՝ գրողի ծոցն էր ուղարկել երկրպագուներին ու հանել մարզաշապիկը: Գրառումը հավանության է արժանացել լոնդոնցիների հարձակվող Ալեքսանդր…
Այսօր կայացավ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի «Արսենալ» – «Տոտենհեմ» հանդիպումը։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով: Խաղի հաշիվը բացեց Քրիստիան Էրիկսենը՝ 10-րդ րոպեին: Առաջին խաղակեսում գոլով աչքի ընկավ Գարի Քեյնը՝ հաշիվը դարձնելով 2-0: Միայն առաջին խաղակեսի ավարտին զինագործներին հաջողվեց կրճատել հաշիվը՝ շնորհիվ Լակազետի գոլի: Երկրորդ խաղակեսում Օբամեյանգը հավասարեցրեց խաղի հաշիվը: Նշենք, որ 67-րդ րոպեին փոխարինման…
Այսօր՝ օգոստոսի 17-ին, տեղի ունեցավ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրը, որի շրջանակներում պայքարեցին «Արսենալն» ու «Բարնլին»։ Դիմադրությունն ավարտվեց «Արսենալի» հաղթանակով՝ 2 – 1 հաշվով։ Խաղն անցավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում։ «Արսենալի» կազմում գոլորի հեղինակել են՝ Ալեքսանդր Լակազետը և Պիեռ Էմերիկ Օբամեյանգը, «Բարնլիի» կազմից՝ Բարնես Ա.-ն։ https://www.youtube.com/watch?v=u9XXOf19Luw
Ալեքսանդր Լակազետը հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում: «Արսենալի» 27-ամյա հարձակվողը «Բարսելոնայի» հարձակման գիծն ամրապնդելու տարբերակներից է, սակայն առաջնային տարբերակը կատալոնական ակումբի համար շարունակում է մնալ Անտուան Գրիզմանը: Այս մասին հաղորդում է El Mundo Deportivo-ն: Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Լակազետը դարձել է 18 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:
«Արսենալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Նյուքասլին»: Հանդիպումն ավարտվեց «Արսենալի» հաղթանակով՝ 2:0: Աարոն Ռեմսին 30-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը:Ալեքսանդր Լակազետը 83-րդ րոպեին կրկնապատկեց «Արսենալի» առավելությունը: Հանդիպումն 84-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը դուրս եկավ խաղադաշտ փոխարինելով Մեսութ Օզիլին։ «Արսենալը» 63 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: https://streamable.com/sne77