Ալեքսանդր Սերով
Հռչակավոր ռուս երգիչ Ալեքսանդր Սերովին շտապ կերպով տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոց։ Այս մասին հայտնում է KP-ն։ Նշվում է, որ Սերովը վարակված է կորոնավիրուսով։ Ախտահարված է նրա թոքերի 75 տոկոսը ու այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ըստ աղբյուրի՝ մինչ այս նա բուժում էր ստանում իր տան մոտ գտնվող հոսպիտալում։